Բաժիններ՝

Մահացել է «Լեռնականը» և «Ընկերները» սերիալների դերասան Սթեն Քիրշը

Ամերիկացի դերասան Սթեն Քիրշին մահացած են գտել Լոս Անջելեսի իր տանը: Այդ մասին հաղորդել է TMZ պորտալը: Դա տեղի է ունեցել հունվարի 11-ին: Դերասանը 51 տարեկան էր: Նախնական տվյալներով՝ նա ինքնասպան է եղել։

Դերասան Սթեն Քիրշը ծնվել է 1968 թվականի հուլիսի 15-ին Նյու Յորքում: Առաջին դերը նա ստացել է չորս տարեկանում: Նա նկարահանվել է «Լեռնականը», «Ընկերները» եւ «Գլխավոր հոսպիտալը» սերիալներում, ինչպես նաեւ «Մեռյալների վրիժառությունը» ֆիլմում: 2008 թվականին նա հիմնել է սեփական դերասանական ստուդիան:

Քիրշը նաեւ զբաղվել է ռեժիսուրայով եւ հանդես է եկել որպես երկու կարճամետրաժ ֆիլմերի պրոդյուսեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս