
Կադրային փոփոխություններ ոստիկանությունում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 6-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության ոստիկանության քրեական գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ։ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության գնդապետ Արթուր Զաքարյանն ազատվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից և Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ։ Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ Վահան Մաթևոսյանը նշանակվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։