Բաժիններ՝

Տարեկան 13 մլրդ շրջանառություն ունեցող հաստատությունում 149 հազար դրամի ենթադրյալ «չարաշահում» է արձանագրվել․ Արմեն Մուրադյանը՝ ԱԱԾ հայտարարության մասին

149.270 ՀՀ դրամի ենթադրյալ «չարաշահման» դեպք է արձանագրվել տարեկան շուրջ 13 միլիարդ շրջանառություն ունեցող հաստատությունում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Նշեմ, որ ուսումնասիրության է ենթարկվել 2015-2018 թվականները՝ 4 տարի՝ շուրջ 52 միլիարդ դրամ, ինչի արդյունքում, 2016-2018 թվականներին արձանագրվել է 149,270 ՀՀ դրամի ենթադրյալ «չարաշահման դեպք» և
նախկին աշխատակազմի ղեկավարին և տնտեսական բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ հիվանդանոցի աղբահանության հետ կապված։

Նշեմ, որ 149,270 ՀՀ դրամի ենթադրյալ չարաշահման մասով էլ պատրաստվում ենք վիճարկել։
Համոզված եմ, վստահում եմ մեր իրավապահներին, որ կվարեն անաչառ քննություն և վերջնարդյունքում կhստակեցվեն բոլոր մանրամասները»,-գրել է Արմեն Մուրադյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս