
ՊՍԺ-ն 100 հազար եվրո կնվիրաբերի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ՊՍԺ-ն որոշել է օգնել հասարակությանը կորոնավիրուսի դեմ պայքարում:
Փարիզյան ակումբը 100 հազար եվրո է նվիրաբերելու վարակի դեմ պայքարին: ՊՍԺ-ն 400 հազար եվրոյի պայմանագիր ունի ոչ առևտրային Secours populaire français ֆոնդի հետ, որը զբաղվում է հասարակության մեջ աղքատության և խտրականության դեմ պայքարով: 100 հազար եվրո, որն ակումբը պատրաստվում է նվիրաբերել, լինելու է հավելում պայմանագրին:
ՊՍԺ-ն ավելի քան 10 տարի համագործակցում է այդ կազմակերպության հետ, 2016 թվականից ի վեր կողմերի միջև գործում է գործընկերային համաձայնագիր:
Գումարները կօգտագործվեն երկու հազար կամավորների վերապատրաստման, տարեց կամ ինքնամեկուսացված անձանց համար նախատեսված սննդի և հիգիենայի պարագաների 10 հազար փաթեթների, 900 անօթևան մարդկանց համար նախատեսված հիգիենայի պարագաների փաթեթների համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը