
Ռիհաննան 5 մլն դոլար է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Ռիհաննան իր աջակցությունն է հայտնել COVID-19-ի հետ պայքարում՝ փոխանցելով 5 մլն դոլար Clara Lionel Foundation ֆոնդին։ Այդ մասին տեղեկացնում է Associated Press-ը։
Նրա հատկացրած գումարը ուղղվելու է բնակչության խոցելի հատվածների կարիքները հոգալուն, համայնքային նշանակություն ունեցող պաշտպանիչ սարքավորումների, դեղերի ձեռքբերմանը ԱՄՆ-ում, Կարիբյան ավազանում և Աֆրիկայում:
Ռիհաննան մտադիր է իր հայրենի Բարբադոս ուղարկել 7 հազար դոլարի թոքերի արհեստական ապարատ։ Երգչուհին կոչ է արել բոլորին չմոռանալ անվտանգության կանոնների մասին։
Հիշեցնենք, որ Clara Lionel Foundation հիմնադրամը Ռիհաննան հիմնել է 2012-ին՝ իր տատի և պապի պատվին։