
Լիբանանում վարակված հայ է մահացել. «Գանձասար»

Լիբանանում մարտի 25-ին կորոնավիրուսով պայմանավորված մահացել է Պետիկ Օղկասյանը:
«Գանձասար» պարբերականը տեղեկացնում է, որ մի քանի օր առաջ նա տեղափոխվել էր Ռաֆիկ Հարիրիի անվան հիվանդանոց։
«Նրա անձնական իրերը պետք է փոխադրեն Ռաֆիկ Հարիրիի անվան հիվանդանոց, անհրաժեշտ ստուգումների համար»,-նշում է պարբերականը:
Լիբանանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 333 է, մահացածներինը՝ 6: