
Մեսսին 1 միլիոն եվրո է նվիրաբերել կատալոնական հիվանդանոցին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին մասնակցել է կորոնավիրուսի դեմ պայքարին:
Ինչպես հաղորդում է Diario Sport-ը, արգենտինացին մեկ միլիոն եվրո է նվիրաբերել կատալոնական Hospital Clinic հիվանդանոցին, որն ուսումնասիրում է կորոնավիրուսը: «Մենք շնորհակալություն ենք հայտնում Լեոյին՝ աջակցության համար»,- ասվում է հիվանդանոցի հաղորդագրության մեջ:
Մեսսին նաև մի շարք նվիրատվություններ է արել արգենտինական կլինիկաներին:
Իսպանիայում գրեթե 40 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով: 2.800-ը մահացել են:
Պատրաստեց Անի Գաբուզյանը