Բաժիններ՝

Ավտոառևանգում` Գաջեգործների փողոցում

Օրերս մի քաղաքացի Գաջեգործների փողոցում նստում է տաքսի։ Որոշ ճանապարհ անցնելուց հետո հարբած ուղևորը և տաքսիստը վիճաբանում են: Վարորդը կանգնեցնում է մեքենան և իջնում։ Նույն պահին ուղևորը նստում է մեքենայի ղեկի մոտ ու դիմում փախուստի։

«Մարտի 19-ին, ժամը 23.30-ի սահմաններում, անցնում էի Երևանի Գաջեգործների փողոցով, երբ մոտեցավ մի տղամարդ ու հայտնեց, որ իր մեքենան առևանգեցին։ Նրա հետ սկսեցինք հետևել մեքենայի ընթացքին», – պատմեց օպերլիազոր Տարոն Ներսիսյանը։

Մեքենային հետապնդելիս ոստիկանության Էրեբունու բաժնի օպերլիազորը միաժամանակ օգնության է կանչում բաժնի օպերատիվ խմբին, սակայն մինչև խմբի հասնելը հաջողվում է մեքենան կանգնեցնել։
Ավտոմեքենան փախցրած տղամարդն անմիջապես բերման է ենթարկվում ոստիկանության Էրեբունու բաժին։ Պարզվում է ինքնությունը. Գաջեգործների փողոցի 41-ամյա բնակիչ էր։

Դեպքի հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031