
08.30-ի դրությամբ 286 քաղաքացու նկատմամբ արձանագրություն է կազմվել, ևս 60 քաղաքացի բերման է ենթարկվել. ոստիկանապետ

Մինչև կառավարության այսօրվա նիստի օրակարգին անցնելը Ոստիկանապետ Արման Սարգսյանը ներկայացրեց ազատ տեղաշարժման սահմանափակման խախտումների, այլ կերպ ասած Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3 հոդվածի հատկանիշներով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ տեղեկությունները։
«Այսօր 08.30-ի դրությամբ արդեն իսկ հանրապետությունում կազմվել է 286 արձանագրություն, և ընդհանուր առմամաբ բերման է ենթարկվել 60 քաղաքացի, որոնց նկատմամբ նույնպես տարածքային ստորաբաժանումներում կազմվել են նմանատիպ արձանագրություններ»,-ասաց Արման Սարգսյանը:
Ոստիկանապետի փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածի տվյալներով 685 տրանսպորտային միջոց երթևեկել են երկուսից ավել ուղևորով՝ ներառյալ վարորդը, նրանք զգուշացվել են: Իսկ 9 ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ՝ սահմանվածից ավելի ուղևոր տեղափոխելու համար: