Կրիշտիանու Ռոնալդուն Լիսաբոնի հիվանդանոցի համար կկառուցի ինտենսիվ թերապիայի երկու նոր բաժանմունք
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կօգնի պորտուգալական հիվանդանոցներին՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում:
35-ամյա հարձակվողը և նրա գործակալ Ժորժե Մենդեշն ամբողջությամբ կֆինանսավորեն Պորտուգալիայի երկու հիվանդանոցներում՝ Լիսաբոնում և Պորտուում, ինտենսիվ թերապիայի երկու բաժանմունքների կառուցումը:
«Ժորժե Մենդեշը և Կրիշտիանու Ռոնալդուն Լիսաբոնի հիվանդանոցի համար կկառուցեն ինտենսիվ թերապիայի երկու նոր բաժանմունք: Յուրաքանչյուրը թև լիովին հագեցած կլինի ամեն ինչով, ինչն անհրաժեշտ է կորոնավիրուսով հիվանդների խնամքն ապահովելու համար: Թևերից յուրաքանչյուրը նախատեսված կլինի 10 մահճակալի համար:
Այս ստորաբաժանումները կոչվելու են Մենդեշի և Ռոնալդուի անուններով»,- ESPN-ի հաղորդմամբ՝ ասել են Լիսաբոնի հիվանդանոցից:
Պորտուգալիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մարտի 24-ի դրությամբ գերազանցել է 2360-ը՝ 30 մահվան ելքով: Վերջին օրերի ընթացքում հայտնաբերվել է 302 նոր դեպք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը