Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտնում է, որ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ բռնություն գործադրելու, ազատությունից ապօրինի զրկելու, ունեզրկելու գործից՝ երեք մեղադրյալի վերաբերյալ անջատված մասի նախաքննությունն ավարտվել է:
Պատերազմում վիրավորված զինվորների համար սահմանվեց պրոթեզավորման նոր կարգ
Արցախում երկարաձգվել են որոշակի ժամկետով հաշմանդամ ճանաչված անձանց՝ հաշմանդամության վերափորձաքննության ժամկետները։
2021 թվականի հունվարի 21-ից «ԱՐ» հեռուստաընկերությունն այլևս չի լինելու եթերում՝ գործունեության լիցենզիայի ժամկետը լրանալու պատճառով: «ԱՐ» հեռուստաընկերությունը ոչ մեկին չի վաճառվել, նվեր չի տրվել: Նույնիսկ սարքավորումները և տեխնիկական միջոցները չեն վաճառվելու և նվեր չեն տրվելու:
Անհետ կորած ու զոհված զինծառայողների ծնողները իրավական գործընթաց են սկսել ընդդեմ զինվորական ղեկավարության։ Պահանջում են պատասխանատվության ենթարկել զինվորների մահվան մեջ բոլոր մեղավորներին։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար ավտոմեքենա:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ և անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 19-ին Նաիրիի անձնագրային բաժանմունքից բաժին բերման է ենթարկվել 47-ամյա Դավիթ Դ.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ բնակարանային գողությունների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Երրորդ օրն է՝ Երևանում տեղացած առատ ձյան պատճառով մայրաքաղաքում կյանքը գրեթե կաթվածահար է եղել, ամեն օր տեղի են ունենում հարյուրավոր ավտովթարներ, փողոցներն ու մայթերը պատված են սառույցով, անգամ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն կարողանում կատարել իրենց քայլն ու ժամանակին հասնել աշխատանքի։ Երևանում տեղացած ձյան հետ կապված՝ Երևանի քաղաքապետարանը գրեթե ոչինչ չի արել։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բնակարանային գողության, գողության փորձի, գողության կատարմանն օժանդակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Արդեն 1 տարի 4 ամիս է անցել Եղեգնաձորում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքից, որի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը շարունակում է մնալ անգիտակից վիճակում: 168.am-ը սպայի եղբորից ՝ Կարեն Մխիթարյանից, հետաքրքրվեց՝ կա՞ դրական տեղաշարժ առողջական վիճակում, թե՞ ոչ:
«Մարդիկ շենքից դուրս են եկել, մեկը՝ վարձով, մեկը՝ բարեկամի տանը, ներկա պահին մեծահասակներ ունենք, որ ուրիշի նկուղում են ապրում, բայց ահավոր վթարային է, տանիք չկա: Մենք մի փոքր վերանորոգեցինք մեր բնակարանը, որովհետև ճար չունենք գնալու, 10 հոգի ենք: Մնացած ժողովուրդն այստեղ չեն, սաղ բաժանվել են՝ այս կողմ այն կողմ: Ընդհանուր 16-18 բնակարան էր, բայց ապրում էին 14-15 ընտանիք, այս պահին շենքում 3 ընտանիք ենք ապրում՝ խոնավ, տան պատերը պոկվում է: Այդ տարեց մարդիկ էլ, որ ուրիշի տանն են ապրում, ոչ մի վեշ չունեն, իրենց բնակարանն ամբողջությամբ այրվել է, խեղճերը տուն էին ման գալիս, որ գնային, չգտան»,- պատմեց շենքի բնակիչը:
«Աբսուրդ է, որ լիցենզիայի գումարները մինչև հիմա պահել են, հատկապես, որ ոլորտում գերիշխող ընկերությունը Yandex-ն է, որը հայտարարում է, թե տաքսի չէ, միջնորդ կազմակերպություն է, և հարկ չեն վճարում: Իր պատվերների 5 տոկոսն է վճարում՝ որպես շրջանառության հարկ: Ասենք՝ 800 դրամի պատվերի 5 տոկոսն է մուծում՝ 40 դրամ: Դա անարդարություն է: Մյուս վարորդներն ամիսը մուծում են 12.000 դրամ, տաքսի սերվիսները՝ 30.000: Այս ո՞ր 4-րդ հանրապետության մասին են խոսում՝ լավ կլինի՝ բիզնես, բանկային ոլորտում զրոյացնեն մարդկանց պարտքերը»:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 24-ամյա երիտասարդի կողմից առանց տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ավտոմեքենա վարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հանրապետության ողջ տարածքում երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով ուժեղացված ծառայությունները շարունակվում են։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ԱՅԲ կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «ABBYY» ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը։
«Տղաս մանկապարտեզ չի գնում, 5 տարեկանից են տանում այստեղ, քոլեջի նման տեղ է: Որ գոնե մանկապարտեզ տանեի, կաշխատեի խանութում, կամ գոմում: Խանութին էլ 8000 դրամ եմ պարտք, չեմ կարողանում էլ ոչ մի բան վերցնել, ծայրահեղ վիճակ է»,- եզրափակեց նա:
Ռուսաստանում կորոնավիուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 21 152-ով. դա նվազագույնն է նոյեմբերի 18-ից ի վեր:
Հունվարի 14-ին ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մետրոյի կայարաններից մեկում հայտնաբերել ու, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել մայրաքաղաքի բնակիչ երկու երիտասարդի։
«Ես նայում եմ՝ ոչ թե ինչ են խոսում, այլ նայում եմ իրենց գործերը: Իսկ գործերի հետ կապված՝ այսօր քննարկվում է շրջանառության հարկի շեմի իջեցումը․ եթե նույն Էկոնոմիկայի նախարարությունը, մնացած նախարարությունները պատասխանատվություն կրեին տնտեսության բարենպաստ միջավայրի համար, այնպիսի հզոր լոբբինգ կկազմակերպեին, որ նույնիսկ շրջանառության չէր դրվի կառավարության կողմից: Եթե այդ քայլերը չեն արվում, մնացածն ուղղակի նախարարական ժամկետը վայելելու ժամանակահատված եմ համարում»:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Կոտայքի մարզում կատարված շուրջ մեկ տասնյակից ավելի բնակարանային գողությունների դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ԱԻՆ-ը քաղաքացիներին խնդրում է չանհանգստանալ:
Կորոնավիրուսի համավարակի հետևանքների թվում համաշխարհային մի շարք կառույցներ բարձրաձայնեցին պարենային անվտանգության խնդիրների մասին՝ նկատելով, որ աշխարհի միլիոնավոր մարդիկ իրենց պարենային անվտանգության և կենսապայմանների ապահովման համար կախված են միջազգային առևտրից, ու մինչ COVID-19-ի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումներ են ձեռնարկվում, հարկավոր է շրջահայաց լինել՝ նվազեցնելու սննդամթերքի մատակարարման վրա այդ միջոցառումների հնարավոր ազդեցությունը կամ համաշխարհային առևտրի և պարենային անվտանգության վրա չնախատեսված հետևանքները։
Ինչո՞ւ է Կառավարությունը 12 միլիարդ դրամով նվազեցրել կուտակային ֆոնդի գումարը. Արկադի Խաչատրյան
«Մենք տեսնում ենք, որ սա գլոբալ խնդիր է, որին բախվել են շատ երկրներ, խնդիրը դրա չափի և աստիճանի մեջ է, նաև հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության: Ուսումնասիրության առարկա պետք է դառնան այն սուբյեկտիվ հարցերը, որի դեպքում մենք կկարողանայինք ավելի արդյունավետ գործել»,- հավելեց նա:
ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ օրերս խորհրդարանում քննարկվում էր իր գլխավորած քննիչ հանձնաժողովի զեկույցը, որի ժամանակ ասել է, որ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանին հրավիրել է մասնակցելու քննարկմանը, սակայն վերջինիս կողմից արձագանք չի եղել:
Հունվարի 18-19-ին Գեղարքունիքի մարզում տեղացած ձյան պատճառով Գեղարքունիքի մարզի միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին դժվարանցանելի իրավիճակ է առաջացել, որը հաղթահարվում է սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվող մաքրման եւ մշակման աշխատանքների շնորհիվ։
Վախճանվել է գրականագետ, հրապարակախոս, արվեստաբան Ստեփան Թոփչյանը (գրականագետ Էդվարդ Թոփչյանի որդին, գրող, գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանի եղբայրը, բանասեր, թարգմանիչ Արամ Թոփչյանի և դիրիժոր Էդվարդ Թոփչյանի հայրը):