
Ռուսաստանում 1 օրում կորոնավիրուսով վարակման 21.152 դեպք են հայտնաբերել

Ռուսաստանում կորոնավիուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 21 152-ով. դա նվազագույնն է նոյեմբերի 18-ից ի վեր: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել է 3 633 952-ի, հունվարի 20-ին լրագրողներին հայտնել են Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Հարաբերական արտահայտությամբ, շտաբի տվյալներով՝ նոր դեպքերի աճը կազմել է 0,6 տոկոս:
Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել է 25 290-ով: Ընդամենն արդեն բուժվել է 3 027 316 մարդ: Ապաքինվածների ընդհանուր բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ աճել է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 83,3 տոկոսը:
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 597-ով՝ մեկ օր առաջվա 586-ի դիմաց, դա առավելագույնն է տարեսկզբից ի վեր: Ընդամենը վարակից մահացել է 67 220 հիվանդ: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) աճել է մինչեւ 1,85 տոկոսի մակարդակ, հետեւում է շտաբի տվյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: