Հայաստանում հունվարի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 127 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 036-ի:
Այսօր՝ ժամը 08:00-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Դ. Գրիգորյանը մահացել է:
Երեկ՝ հունվարի, 23-ին ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ էին իրականացրել Վարանդայի/Ֆիզուլի/, Քաշաթաղի հարավային թևում և Մատաղիս շրջաններում, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Հունվարի 23-ին, ժամը 19:24-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Հոնկոնգում հազարավոր մարդկանց հրահանգվել է մնալ իրենց տներում, իշխանությունները ամենաաղքատ և խիտ բնակեցված թաղամասերից մեկում պայքարում են Covid-ի դեպքերի բռնկման դեմ: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:
Մի քանի երկրներում Facebook սոցկայքի աշխատանքում խափանում է տեղի ունեցել: Այդ մասին են վկայում Downdetector կայքի տվյալները:
Առաջավորաց պահքի շրջանը հատուկ է միայն Հայ եկեղեցուն: Սկսվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ: Պահանջվում է խիստ պահեցողություն: Հնում այդ օրերին թուլատրվել է միայն աղ ու հաց ուտել: Առաջավորաց պահքի խորհուրդը հեթանոսական ապականությունից մարդկային հինգ զգայարանների սրբումն է: Հնում սովորույթ կար մկրտությունից առաջ հինգ օր ծոմ պահել: Ս. Գրիգոր Լուսավորիչը նույնպես հրամայում է Տրդատ թագավորին և մյուսներին մկրտությունից առաջ հինգ օր ծոմ պահել, որի շնորհիվ էլ Տրդատը և ուրիշներ փրկվում են այսահարությունից: Այդ պատճառով էլ առաջավորաց պահքը կոչվում է նաև փրկության պահք:
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելեցինք պատերազմում անմահացած Խաչատուր Աղաջանյանի ընտանիքին՝ Արարատի մարզի Հովտաշատ գյուղ։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 98 միլիոն 802 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 2 միլիոն 117 հազարից: Ապաքինվել է ավելի քան 71 միլիոն մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 25 մլն 390 հազար 042 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 424 հազար […]
Եվս 30 մարմիններ կտեղափոխվեն Երևան. ադրբեջանցիներն ասել էին՝ վերցրեք, տարեք:
«Բոլոր ծնողները ԴՆԹ են հանձնել և սպասում ենք պատասխանի»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը՝ հիշեցնելով, որ հունվարի 10-11-ին Կովսականի (Զանգելան) հատվածում որոնողական աշխատանքներից հետո տոպրակներով մարմիններ էին դուրս բերվել.
Իսլանդացի մի մարդ ստացել է աշխարհում առաջին՝ ուսից սկսող երկու ձեռքի փոխպատվաստում Ֆրանսիայի Լիոն քաղաքում:
Հադրութցի Մարիամ Ավետիսյանի 5 հոգանոց ընտանիքն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով կորցրել է ունեցվածքը, կանգնած է խնդրի առջև. նրանց անհրաժեշտ է աջակցություն՝ գումարի, սննդի տեսքով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանիին նվիրել է «Միմինո» ֆիլմի սիրված դրվագներից մեկն արտացոլող նկար։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
168.am-ը Առողջապահության կազմակերպիչ, «COVID-19 Հայաստան. փաստահավաք խմբի» ներկայացուցիչ, բժիշկ Գևորգ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է նպատակահարմար հենց այս պատվաստանյութի գնումն այն պարագայում, երբ Միացյալ Թագավորությունում կորոնավարակի դեմ պայքարն այնքան էլ լավ արդյունքներ չի գրանցում, իսկ Հայաստանում արդեն բարեհաջող կերպով փորձարկվել է ռուսական «Sputnik V» պատվաստանյութը: Պատվաստվողներից մեկն էլ եղել է Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը:
«Այստեղ տեղին է հիշել Քաջ Նազարի խոսքը՝ «Հրամայում եմ, որ այսուհետև սարերը դաշտերից բարձր լինեն»։ Այս նույն տարբերակով երիտասարդը միգուցե կհրամայի, որ հանրապետությունում անմշակ հողեր չլինեն, որ ցորենի միջին բերքը ինքն իրեն 1,8-ից դառնա 3 տոննա, և այլն։ Ուզում եմ հիշեցնել, որ այս առումով նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը եկեղեցականներին տանում էր դաշտերը՝ օրհնելու, որպեսզի լավ բերք ստանան։
87 տարեկանում մահացել է ամերիկացի հայտնի հեռուստամեկնաբան Լարի Քինգը:
Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքաներում ձերբակալել են 863 մարդու, ովքեր մասնակցել են չարտոնված բողոքի ակցիաների` ի աջակցություն ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի:
Ռուսաստանում շարունակում են առգրավել հայկական համարանիշով մեքենաներն ու ասում են, թե դրանք անօրինական են հայտնվել Ռուսաստանում:
Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամռանը շատ էին խոսում, թե սրանք երազում են, որ Վրաստանում չստացվի, որ ձախողվեն։ Եվ Վրաստանում չստացվեց, բայց չստացվեց այն պահից, երբ գործին խառնվեցին քաղաքական գործիչները՝ անցկացրեցին ընտրություններ։ Մինչև նրանց խառնվելն մասնագետների մոտ ստացվում էր իրավիճակը պահել հսկողության տակ։
Այսօր գիտնականների, մշակույթի գործիչների, իրավաբանների մասնակցությամբ քննարկման ժամանակ բժիշկ Գեորգի Պողոսյանն ասաց, որ պետք է դադարել մտածել, թե ի դեմս գործող իշխանության՝ մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր աշխատել չգիտեն: Բժիշկն անդրադարձավ օրեր առաջ «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» կայացրած որոշմանը, ըստ որի՝ Առողջապահության նախարարությունը ձեռք կբերի բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութ:
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հունվարի 23-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի և այլ պաշտոնատար անձանց հետ՝ Արցախից և Հայաստանից:
Հանրապետության տարածքում՝ հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Գյումրիում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհվել է Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայող: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին` այս մասին հայտնել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Հունվարի 22-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 121-րդ կմ-ին «Հունդայի Սանտա ՖԵ» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետը. վարորդը՝ 42 ամյա Հրաչյա Դանիելյանը, մահացել է:
Պատերազմի ընթացքում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, որը տևական ժամանակ է՝ գտնվում է Արցախում և ակտիվ մասնակցում է անհետ կորածների (զոհվածների մարմինների) դուրսբերման աշխատանքներին, քիչ առաջ ֆեյբուքյան ուղիղ եթերում ասաց, որ վերջին օրերին Երևանում է եղել, հանդիպումներ է ունեցել տարբեր մարդկանց հետ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի:
Շիրակի մարզի Աշոցք գյուղում հունվարի 23-ի լուսադեմին գրանցվել է մինչև -35 աստիճան ցուրտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 23-ին, ժամը 03:43-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում այրվում է ավտոմեքենա։