Հունվարի 13-ին ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ ոմն Հարութ մի զինվորի ծնողի խոստացել էր գերության մեջ գտնվող որդուն վերադարձնել ու զինվորի ծնողների վստահությունը խաբեությամբ չարաշահելու եղանակով՝ 2 ամսում տերմինալի միջոցով տիրացել էր նրանց փոխանցած ընդհանուր 1 միլիոն 500 հազար դրամին։
Արցախի տարհանված շրջանների (բնակավայրերի) բնակիչների 2021 թվականի հունվար ամսվա կենսաթոշակները կվճարվեն և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ Արցախում՝ «Հայփոստ»-ի և «Արցախփոստ»-ի մասնաճյուղերում։
Լև Գրուպ փաստաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջը հրապարակել է գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանի գրառումը:
«Ապրում ենք վարձով, տան միակ աշխատողն ամուսինս է (վուլկանիզացիայում է աշխատում), մասնակցել է արցախյան երկրորդ պատերազմին՝ Հադրութում, ունի առողջական խնդիրներ: Ունեմ երիկամի, ողնաշարի խնդիր, խպիպ: Գումարի բացակայության պատճառով չեմ կարողանում բուժվել: Պետք է ողնաշարս վիրահատեն, իսկ անընդհատ ձգձգման պատճառով արդեն չեմ կարողանում քայլել: Երազել եմ մայր դառնալ, սակայն բժիշկները թույլ չտվեցին երեխա ունենալ, դիմել եմ որդեգրման համար, սակայն ասացին, որ՝ տուն չունեք, երեխա չենք կարող տալ: Ողնաշարիս համար բուժում էին նշանակել, դա էլ չկարողացա անցնել, ասացին՝ հակառակ դեպքում հետագայում սայլակին եք նստելու»,- 168.am-ին պատմեց նա:
Արցախում պետությունը մինչև 80 հազար դրամի չափով փոխհատուցելու է բնակարանների և բնակելի տների վարձավճարները:
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով հեշտացվում են ՔԿԱԳ ծառայություններից օգտվելու ընթացակարգերը:
Թվերի արհեստական խառնաշփոթը և զգացմունքների շահարկումը նպատակ ունեն փրկել մեղավորների կաշին, դրա համար Նիկոլը պատրաստ է ամեն գնով թաքցնել զոհերի թիվը ու խաբել հերոսների հարազատներին: Այս մասին թելեգրամյան իր օգտահաշվում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը:
Վերստին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այս համատեքստում ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արդեն 6 ամիս է, ինչ գործում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագները, ըստ որոնց՝ բնակիչ-բաժանորդներին վաճառվող բնական գազի սակագները մնացել են անփոփոխ, իսկ խոշոր սպառողների համար՝ բարձրացել են:
Արցախյան վերջին պատերազմից առաջացած սոցիալական դժվարությունները հաղթահարելու համար դրամական աջակցություն տրամադրելու գործընթացը դյուրացնելու և հերթերի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար՝ կիրառվելու են այլընտրանքային միջոցներ:
Սիրելի գործընկերներ, այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները:
Արցախում բնակիչներին տրվող աջակցությունը հասցեական և առարկայական դարձնելու, ինչպես նաև ընտանիքի առջև ծառացած խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու նրա կարիքները ճանաչելու նպատակով մեկնարկում է լայնածավալ ծրագիր:
Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հայտնում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:
Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։
Շաբաթներ շարունակ մայրաքաղաքի կենտրոնում, Սայաթ-Նովա 5 շենքի տանիքին իրականացվում են ապօրինի մանսարդային հարկի շինարարական աշխատանքներ։ Ապականվում է ճարտարապետական արժեք ունեցող, Երևանի դիմագծի մաս կազմող շենքը։ Այս մասին եղել են ահազանգեր և՛ քաղաքապետարանի թեժ գիծ, և՛ խնդրից տեղյակ է Կենտրոն վ/շ ղեկավարը, սակայն շենքի ապականումը շարունակվում է։
Ապաքինվելուց հետո և բժիշկների համապատասխան թույլտվությունն ստանալուն պես Հանրապետության նախագահը կվերադառնա Հայաստան, մինչ այդ կշարունակի աշխատել հեռավար։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 18-ին պաշտոնական նամակով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին Ադրբեջանից գերիների վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության հարցով:
Շուշիի հինգհարկանի շենքում այրվել է 4-սենյականոց բնակարան՝ 70 մ2 ընդհանուր մակերեսով:
Սակրավորական ջոկատները զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների շրջանակներում հունվարի 18-ին ռազմամթերքի վնասազերծում են նախատեսում Արցախի Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, ինչպես նաև Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում:
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 11-ից 17-ն գրանցվել է 348 դեպք, որից 164-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 75 հրդեհի, 3 փլուզման, 1 քարաթափման, 1 ուժեղ քամու, 6 ինքնասպանության փորձի դեպք, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 105 կենցաղային կանչ. տուժել է 146 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի:
Հունվարի 17-ին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Արզնի-Շամիրամ ջրանցքում կնոջ դիակ կա:
Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ջաբրայիլի և Որոտանի (Կուբաթլու) հատվածներից հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն:
Գերմանիայում 31-ամյա թուրք քաղաքացին դատարանի առաջ է կանգնել կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման համար տրամադրվող ֆինանսական աջակցության շրջանակում 2.5 մլն եվրոյի չափով խարդախություն անելու համար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Թուրք երտասարդը 2020թ. մարտ և ապրիլ ամիսներին Գերմանիայի 6 տարբեր նահանգներում ֆինանսական հրատապ աջակցություն ստանալու համար կեղծ անձնագրերով առնվազն 91 դիմում է ներկայացրել՝ պահանջելով 2.54 մլն եվրո, ինչը […]
A90Yn4MV15I
Հունվարի 17-ին, ժամը 15:03-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի ամառանոցների մոտակայքում գտնվող Արզնի-Շամիրամ ջրանցքում քաղաքացու դի կա։
Հունվարի 16-17-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Վթարի հետևանքով 06-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: