Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի Նավուր-Թթուջուր հատվածը, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում շինարարության ծավալները նվազել են. պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցյալ տարվա 11 ամիսներին, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարությունը 11.2 տոկոսով նվազել է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 23:23-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19:23-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.50⁰ և արևելյան երկայնության 45.52⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Նախիջևան-Հայաստան սահմանային գոտի, Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բազմաբնակարան շենքերում տեղադրված բելառուսական վերելակներն իսկական պատուհաս են դարձել երևանցիների համար: Երևանի քաղաքապետ Հայկ Հարությունի «մահվան վերելակները» նորով փոխարինելու սուրբ գործը կարծես թե ձախողել է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի անգործության հետեւանքով շինարարական տարբեր ընկերություններ ու, ընդհանրապես, այդ ոլորտի հետ առնչվող անձինք անելանելի վիճակում են հայտնվել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, այնպես էլ հիմա, ամեն ինչ արվում է, որպեսզի զորացրված զինծառայողների զինվորական գրքույկներում չգրվի պատերազմին մասնակցած լինելու մասին։ Մենք բազում ահազանգեր ենք ստանում, որ զորացրված զինծառայողների զինգրքույկներում կարգավիճակի դիմաց համատարած «վարորդ» է նշվում։
Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը շարունակում է սրվել, չնայած վարակի տարածումը զսպելուն ուղղված իշխանությունների ջանքերին: Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 կորոնավիրուսով վարակման 144 նոր դեպք, որոնցից 18 նոր հիվանդները ժամանել են արտասահմանից, 126 դեպք գրանցվել Է երկրի ներսում: Այդ մասին հաղորդել է ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեն:
Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի նոր մուտացիան արդեն տարածվել է աշխարհի 60 երկրներում։ Հայտնի է, որ Անգլիայում առաջին անգամ ի հայտ եկած նոր մուտացիան ավելի վարակիչ է։ Իսկ Հարավային Աֆրիկայում գրանցված մուտացված տեսակը արձանագրվել է 23 այլ երկրում և շրջանում։
Նախորդ տարվա նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 22-ը Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում գողության, կողոպուտի դեպքեր էին կատարվել, որոնք առաջին հայացքից թվում էր որևէ ընդհանրություն չունեն, բայց քննությամբ պետք է այլ բան պարզվեր։
2020 թվական։ Հոկտեմբերի 4։ Ոստիկանության ենթասպա Սուրեն Խաչատրյանը Արցախ մեկնելիս զանգում է կնոջն ու հորդորում որդու ծննդյան օրը նշել մեծ շուքով։
Ռուսաստանցիների 47 տոկոսը դժգոհ է իր ընտանիքի եկամուտից եւ նյութական վիճակից. պատասխանի «ամենեւին գոհ չեմ» տարբերակն ընտրել է հարցման մասնակիցների 17 տոկոսը:
Ոստիկանության ավագ լեյտենանտ Կարեն Բադոյանի համազգեստը իր սենյակի պահարանում է։ Այն սենյակի, որ նոր էր վերանորոգել. ընտանիք կազմելու մտադրություն ուներ․․․ Պատերազմը ջնջեց Կարենի բոլոր նպատակները։
Ռուսաստանում գրանցված հանցագործությունների թիվը տարվա արդյունքներով աճել է 1 տոկոսով, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը՝ միանգամից 14 տոկոսով:
Հունվարի 17-ին, առավոտյան ժամը 04.05-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողից ահազանգ էր ստացվել ոստիկանոթյան Մաշտոցի բաժին, որ Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի խանութի ապակին կոտրված է:
Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հունվարի 21-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացի վերաբերյալ խորհրդակցություն:
«Ներկա պահին չենք դիմում կառավարությանը, որովհետև գիտենք, թե Հայաստանն ինչ վիճակում է, բայց քաղաքապետարանը, թաղապետարանը պետք է զբաղվեն, օգնեն, որ այս շենքի հարցը լուծվի, դիմում ենք, բայց ապարդյուն է, ոչ մի արձագանք չկա, ոչ մի բան չեն անում, որ գոնե վնասված կոյուղին վերանորոգվի, որպեսզի մարդիկ կարողանան սանհանգույցներից օգտվեն: Ամբողջ կոյուղաջրերը լցվում են մարդկանց տները, ինչպես նաև՝ շենքի բակ»:
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ձեռք բերելու համար տարվող բանակցությունների արդյունքում Հայաստանն առաջիկայում ձեռք կբերի բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը:
Այսօր սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղայի դի:
«Եթե շահառուն դիմեց, նա պարտավոր է ընթացք տալ և իր միջոցներով պարզել՝ արդյո՞ք տվյալ շահառուին պետք է տրամադրել արտոնություն: Ապրիլյան պատերազմի ժամանակ շահառուների զինվորական գրքույկներում նշվում էր՝ «մարտական գործողությունների մասնակից», որը ենթադրում էր ուսման վարձավճարի զեղչեր»:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Իրանի Իսլամական Հանրապետություն` երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության համար աշնանն անցկացնելու է հանրապետական ռազմամարզական խաղեր, որոնց նպատակը հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և ՀՀ ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդներ պատրաստելն ու նրանց շրջանում առողջ ապրելակերպ արմատավորելն է:
Պաշտպանության նախարարությունը նախատեսում է սահմանել համավարակների ժամանակ բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու իրականացման համար ՀՀ ԶՈՒ բուժծառայողների և բուժաշխատողների հավելումների չափը:
Մադրիդի կենտրոնում՝ ՀՀ դեսպանությունից 1 կմ հեռավորության վրա գտնվող Տոլեդո փողոցի շենքերից մեկում գազի արտահոսքի պատճառով տեղի ունեցած պայթյունի արդյունքում 4 զոհվածների և 11 տուժածների ցանկում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան։
Երևանի քաղաքապետարանը հերքում է վճարովի կայանատեղերի սակագների փոփոխության ենթարկվելու մասին սոցցանցերում տարածվող լուրերը:
ՀՀ կառավարությունը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Ամանորին ոչ աշխատանքային օրեր սահմանել միայն հունվարի 1-ը, 2-ը և 6-ը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ՝ ազատվելով ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից։
Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ին՝ գիշերը կնվազի 7-10, ցերեկը՝ 2-3 աստիճանով։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են Արիության, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի և Մարտական ծառայության մեդալներով: