Կոտայքի մարզում հետախուզման մեջ գտնվող մեքենաներ են հայտնաբերվել
Հանրապետության ողջ տարածքում երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով ուժեղացված ծառայությունները շարունակվում են։ Հերթականն իրականացվեց հունվարի 19-ին՝ Կոտայքի մարզում։
ՃՊԾ բաժնի երկրորդ սպայական գումարտակի 3-րդ և ուղեկցող հատուկ վաշտերի ծառայողները հայտնաբերեցին առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարող 4 անձի, ինչպես և հետախուզման մեջ գտնվող՝ 4, համարանիշերը սահմանված տեղում չփակցված՝ 3, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 12, թաղանթապատված դիմապակիով՝ 11 տրանսպորտային միջոց։ 5 մեքենա տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։
Հարգելի՛ վարորդներ, խստորեն պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։