Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Հայոց բանակի օրվա կապակցությամբ և պատերազմում նահատակված զինվորների հիշատակը վառ պահելու նպատակով երգարվեստի մի խումբ գործիչներ հանդես կգան բարեգործական համերգով:
Հունվարի 12-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ էր ստացվել, որ «Արծվաբերդի» անտառտնտեսության «Նավուրի» անտառպետության տարածքում փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա է դիմել փախուստի։
Պողոս առաքյալը եբրայեցիներին ուղղված թղթում այսպես է սահմանում հավատը. «Հավատը հուսացված բաների հաստատումն է և չերևացող բաների ապացույցը» (Եբրայեցիս 11:1):
Խաշթառակի Սուրբ Դավիթ վանքն է։ Ոստիկանության սերժանտ Սերյոժա Վիրաբյանի սիրելի սրբատեղին է. նրան հաճախ կարելի էր տեսնել այստեղ…
«Իմ անձի վերաբերյալ կարող եմ ասել, որ, այո՛, մեծ հաշվով, այս ժամանակավոր «պարտության» մեջ իմ մեղքի բաժինը տեսնում եմ: Իսկ ավելի լայն առումով ուզում եմ ասել, որ սա համարում եմ հարաբերությունների ճշտում, նոր էջի սկիզբ: Թե ինչպիսին կլինի այդ նոր սկիզբը, կախված է մեզանից յուրաքանչյուրից: Կոչ եմ անում բոլորին համախմբվել հայրենիքի վերակառուցման գործին: Յուրաքանչյուրն իր ոլորտում, իր մասնագիտական կարողություններով ու հնարավորություններով կարող է մեր վիրավոր հայրենիքի մի վերքն ամոքել, մի ցավը բուժել: Ուժ ու կորով բոլորիս այս գործում»,- հավելեց մեր զրուցակիցը:
Հայաստանի դեղատներում մեծ պահանջարկ ունեցող և մարդկանց առողջության համար խիստ անհրաժեշտ դեղերի գները շարունակում են տատանվել: Խոսքը հատկապես անոթային, սրտանոթային, ճնշում իջեցնող դեղամիջոցների մասին է: Քաղաքացիների փոխանցմամբ՝ մեկ շաբաթ գները բարձրանում են, մեկ շաբաթ անց՝ որոշ չափով նվազում:
Դադիվանքում հոգևոր ծառայությունները շարունակվում են, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ՝ հոգևորականներն այնտեղ են մնում, խմբերով հերթապահություններ են իրականացվում, գիշերները մնում են, պատարագ, ժամերգություն անցկացնում:
Իմ հանձնարարությամբ նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը, որի միջոցով բազմաթիվ ընտանիքներում մանուկներ կծնվեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
Ոստիկանության Իջևանի բաժնի Պատվո տախտակին, ծառայակից ընկերների լուսանկարների կողքին նաև ոստիկանության ավագ սերժանտ Լենտուշ Գյոզալյանի լուսանկարն է։
Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիույթուն, ճանապարհներին մերկասառույց։
2021 թ.-ին հանրակրթական դպրոցներում սովորող յուրաքանչյուր աշակերտի հնարավորություն է ընձեռվում մինչև հրամանով սահմանված ժամանակահատվածի ավարտն անվճար հիմունքներով այցելել մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ:
Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 16-ին, հայտնաբերվել է 3 զինծառայողի դի։
Հունվարի 17-ին, ժամը 11։19-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի տներից մեկում։
Այսօր` հունվարի 17-ին, Ճակատեն գյուղ տանող ճանապարհի հարակից թմբի վրա, համայնքի ղեկավարի օգնական Մհեր Ավետիսյանի նախաձեռնությամբ տեղադրվեց, և համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի կողմից հանդիսավոր կերպով բարձրացվեց Հայաստանում թերևս ամենաբարձր`30մ բարձրությամբ և 40 քառ.մ մակերեսով հայկական եռագույնը։
Հունվարի 17-ին, ժամը 06։16-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրավան գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։
Անհնազանդության ավտոերթ Երևանում. ՈՒՂԻՂ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Երեկ կատարվել է 2607 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք, մահացել է 6 մարդ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահութան նախարարութունից:
Պարզվել է, որ «Infinity» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ժ․ Ջ․, ծնված 2005 թ․) բախվել է կայանած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենային։ «Infinity» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ժ․ Ջ․-ին և ուղևոր Գ․ Ղ․-ին (ծնված 2005 թ․) փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Հայոց պատմության մեջ կան դեպքեր և հերոսներ, որոնք երբեք անցյալ չեն դառնա, քանի որ այդ հերոսների ու իրադարձությունների մեջ է դրսևորվում հայ ժողովրդի յուրովի նկարագիրը: Նման պատմական դեմքերից է արևմտահայ ազատագրական պայքարի հերոս, Վանի ինքնապաշտպանության մասնակից, հայտնի գեղանկարիչ Փանոս Պողոսի Թերլեմեզյանը, ով իր կյանքի երիտասարդության շրջանը՝ քսանից երեսուն տարեկան հասակը, նվիրաբերեց իր ժողովրդի ազգային ազատագրության գործին:
Արտաշատի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել՝ հայտանբերելով մարիխուանա։
Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ երկրի հյուսիսում և հյուսիս-արևելքում վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսի նոր բռնկումն առաջացել է կարանտինային ռեժիմի թուլացման և վատ պահպանման պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով կոմիտեի տարածած հաղորդագրությանը:
Քրիստոսին անվանում ենք Փրկիչ և ջանում նմանվել Նրան՝ փորձելով քայլել այն ճանապարհով, որով անցել է Տերը: Սակայն մեր՝ քրիստոնյաներիս Փրկիչը տարբեր է «փրկիչների» այն կերպարից, որ մեր օրերոմ ներկայացվում է դրական լույսի ներքո:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների շնորհիվ ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական տեղեկությունները ստացան, որոնք իրացվեցին հունվարի 12-ին։
«Գյումրիում, երբ սովորում էինք զենքից օգտվել շատ ակտիվ են անցել այդ ամիսները, հետո էլ Արցախում մեր գիտելիքները փոխանցում էինք մեր մարտկոցի ընկերներին։ Բավականին հետաքրքիր է անցել ծառայությունս, սակայն այդքան էլ չեմ մտածել, որ կարող է նման պատերազմ լինել, կարծում էի` եթե ռազմական, հակառակորդի սադրիչ գործողություններ լինեն, ապա գուցե Ապրիլյան պատերազմի նման կարճատև»։
«Երբ ցուցադրեցին նոր ձեռք բերված գազելները, վրան մի քանի կտոր ինչ-որ դիզայն էին արել, և պարզապես ապշեցի, որ ինչ-որ մեկի մտքով անցել է այս պահին 24 մլն դրամ հատկացնել մշակված դիզայնին համապատասխան թաղանթապատելու նպատակով: Գնումը լինելու է մեկ անձից գնման ձևով: Ես դրա մասին բարձրաձայնեցի, որովհետև մեր հասարակությունը պետք է իմանա, թե քաղաքապետարանի ուշքն ու միտքն ինչն է, իսկ դա սովորական PR ակցիայի տեսակ է լինելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Ռուսաստանը հունվարի 27-ից վերականգնում է ավիահաղորդակցությունը Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Քաթարի հետ: