«Արմավիր» ՔԿՀ-ում չորս անձ հացադուլ է իրականացնում։ ՀՀ ԱՆ ՔԿԾ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ օգոստոսի 21-ի դրությամբ հացադուլի մեջ են գտնվում 2 կալանավորված անձ և 2 դատապարտյալ։
Օգոստոսի 21-ին, ժամը 16:39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի բանկերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ առկա է գազի արտահոսք։
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը հայտնել է, որ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում հիմնավորվել է մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխված 53կգ տարբեր տեսակի թմրամիջոցներից առանձնապես խոշոր չափերով «Մարիոխւանա» տեսակի թմրամիջոցի՝ իրացման նպատակով ապօրինի շրջանառության փորձի դրվագը:
Օգոստոսի 20-ին, ժամը 17։53-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Հանքավան գյուղից հեծանվով ուղևորվել է Հրազդան քաղաք, սակայն մոտ 2 ժամ է չի պատասխանում հեռախոսազանգերին. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ գյուղատնտեսությունը պետք է շուկային համարժեք զարգացնել, ստեղծե՞լ է սելեկցիոն կայաններ, ծիրանի սելեկցիա արե՞լ է, որպեսզի ծիրանի բերքը 1 հեկտարից 40 տոննա ստացվի, որպեսզի շուկայում կարողանան համապատասխան գնով մրցակցեն ուզբեկական ծիրանի հետ»։
Դուք ձեր ծննդյան տարեդարձը դիմավորում եք Հայոց Առաքելական եկեղեցու անդաստանում արգասաբեր գործունեության և ծառայության մեծ վաստակով։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։57-ին, մարվել՝ 12։07-ին։ Այրվել են կոմպրեսորային հատվածն՝ ամբողջությամբ և տանիքը:
Փրկարարները հոսանքազրկել են «Lexus» մակնիշի ավտոմեքենան, իրականացրել հովացման աշխատանքներ և հերթապահել մինչ վառելիքի արտահոսքի դադարելը:
Կայքի տեղեկություններով՝ Խաչիկ Գ․-ն աշխատում է «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ում՝ որպես լաբորատորիայի հերթափոխի պետ։
Դե արի, իմ տեղը կանգնի, ասա` ինչ անենք. Փաշինյանը գյուղացուն առաջարկում է մտածելակերպ փոխել
Քաղաքապետարանից վարորդներին նաև հորդորում են աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով փոխադրամիջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արթուր Խուրշուդյանին պատկանող հացի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Շիրակի մարզ, գ․ Իսահակյան)։
Ձեր ինչի՞ն ա պետք գնաք-ընկնեք էդ խցանումների մեջ. Փաշինյանը՝ գյուղացուն
ՌԴ Պետդումայի «Արդար Ռուսաստան-Հանուն արդարության» խմբակցության պատգամավորները կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ օրինագիծ կներկայացնեն, որով առաջարկվում է 10 տարուց պակաս ՌԴ քաղաքացիություն ունեցող միգրանտներին արգելել որսորդական և այլ զենք ձեռք բերել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հարց ու պատասխանի ձևաչափով ներկայացրել է մանրամասներ տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումների մասին:
Խոշոր տրամաչափի աղբի կուտակումից խուսափելու համար Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով նախատեսվել էր Հրազդան գետի վրա կառուցել աղբաորսիչ սարքեր:
Իրանում Արբաին արարողությանը մասնակցելու համար Պակիստանից Իրաք ուղևորված շիական ուխտավորներով լի ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստաընկերությունը։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,22 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,35 դրամ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության մեքենային։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։
Երեւանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանի հոր մահն իրարանցում է առաջացրել դպրոցական կոլեկտիվի եւ ծնողների շրջանում։
Փրկարարներն արշավախմբի անդամներին ուղեկցել են անվտանգ տարածք։
Օգոստոսի 24-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Կատալոնիայում մահացել է 117-ամյա Մարիա Բրանյաս Մորերան, որը պաշտոնապես անցյալ տարվանից ճանաչվել է աշխարհի ամենատարեց կինը։
Օգոստոսի 16-ի գիշերը ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել Աշտարակի բաժին: «Էջմիածին» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ Աշտարակ քաղաքի սուպերմարկետի մոտ անհայտ անձի կողմից դանակի հարված ստանալու հետևանքով ժամը 2-ին բուժօգնության է դիմել Էջմիածնի բնակիչ 21-ամյա մի երիտասարդ:
33-ամյա երիտասարդը հայտնել է, որ մեքենայի շարժիչի և շարժիչի ծածկոցի արանքում նույնպես մարիխուանա տեսակի թմրամիջոցի 2 փաթեթ կա: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
Բացատրական բառարանում անդաստան բառը բացատրվում է որպես դաշտերի օրհնություն: Անդաստանի կարգը Հայ եկեղեցու ծիսակարգ է մտել Կիլիկյան շրջանում 12-13-րդ դարերում: Դարեր շարունակ մեր հայրերն աղոթել են Աստծուն վերահաս պատուհասների ժամանակ: Ողջ ժողովուրդը, մասնակցելով եկեղեցում կատարվող անդաստանի արարողությանը, խնդրել են Աստծո օրհնությունը և ողորմածությունը և Խաչով ու Ավետարանով օրհնվել են աշխարհի չորս կողմերը: Նախկինում այս արարողությունը կատարվել է եկեղեցուց դուրս:
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակում (ապրիլ, մայիս, հունիս) Վրաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն շրջանի համեմատ նվազել է 3,1%-ով և կազմել 13,7%։