Արմավիրի մարզպետը կռիվ է տալիս «Փառքի անկյունի դեմ», հերոսների նկարները աղբանոցում են․ Շահումյանի բնակիչն ահազանգում է
«Եկեք տեսեք՝ Շահումյանի դպրոցում, որտեղ են հայտնվել հայրենիքի համար զոհված հերոսների նկարները, «Փառքի անկյունի դեմ» կռիվ են տալիս մարզպետարանից». այս մասին NewDay.am-ին ահազանգում է Արմավիր մարզի Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցի սաներից մեկի ծնողը՝ խնդրելով անունը չհրապարակել․ կարող է աշխատանք կորցնել։

««Դպրոցի տնօրենը՝ Լենա Խաչատրյանը, թոււյլ չի տալիս պատին փակցված մնա, տարել են երկրորդ հարկ՝ նախկինում ճաշարան էր, հիմա վերածվել է զիբիլանոցի։ Պաստառները, որոնց վրա հերոսների նկարներն են առանց ամաչելու շպրտել են մի կողմ, թողել աղբանոցում։ Բա խիղճն ու՞ր մնաց»,-ասաց ծնողը։

Ըստ նրա՝ ՔՊ-ական մարզպետ Վահրամ Խաչատրյանը ավելի է սաստակցրել «Փառքի անկյունների դեմ» իշխանությունների կողմից դեռ տարիներ առաջ սանձազերծված պայքարը, վստահեցրեց՝ Արմավիրի դպրոցներ այցելենք, կհամոզվենք։
Ծնողը մեզ տրամադրել է նաև լուսանկարներ»,- փոխացնում է լրատվականը:



