168.am-ի խմբագրակազմը ցավակցում է Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին։
Օգոստոսի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Օգոստոսի 21-ի գիշերը, ժամը 1.15-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Արմավիրի մարզի Նորապատ գյուղից կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել նույն գյուղի բնակիչ 47-ամյա տղամարդու:
Թուրքիայում անօրինական ճանապարհով զենք-զինամթերքի վաճառքի դեպքերը մեծ անհանգստության են առաջացրել երկրում:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Ի՞նչ է կրոնական հավատքը: Պարզապես հավատ առ Աստված, որ Նա գոյությո՞ւն ունի կամ, միգուցե, հավատ, որ կյանքը հավիտենական է, և մարդը մահից հետո կարող է արժանանալ հանդերձյալ դրախտային կյանքին, որպեսզի չհայտնվի դժոխային իրականության մեջ: Սբ. Պողոս առաքյալն այսպես է բնորոշում. «Ի՞նչ է հավատը, եթե ոչ հուսացված բաների հաստատումը և ապացույցն այն բաների, որոնք չեն երևում» (Եբր. 11:1)։ Եվ հռոմեացիներին ուղղված նամակում ասում է՝ հավատը լսվածից է, և լսվածը՝ Քրիստոսի խոսքից (Հռոմ. 10:17): Իսկ սբ. Բարսեղ Կեսարացին մի հետաքրքիր միտք է արտահայտում, թե մարդկանց հավատքը լինում է երեք տեսակի:
ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկները օգոստոսի 21-ի գիշերային ծառայության ընթացքում ժամը 1-ին Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 120-րդ կմ-ին կանգնեցրել են «Սուբարու» մակնիշի մեքենան: Ստուգման ժամանակ պարեկները վարորդի մոտ նկատել են ստվարաթղթե փաթեթով ծխախոտի տուփ: Պարեկների հարցին վարորդը պատասխանել է, որ փաթեթում թմրանյութ է:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Քաղաքապետարանից վարորդներին հորդորում են աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում:
Իրավախախտումների համար Ռուսաստանից արտաքսված միգրանտների թիվը 2024 թվականի առաջին 6 ամսում, 2023 թվականի համեմատ, ավելացել է 55,2 տոկոսով, հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
Վախթանգի մայրը՝ Հայկուհի Մկրտչյանը, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ Արցախից բռնի տեղահանվելուց հետո, այժմ ամուսնու և որդու հետ ապրում են Չարենցավան քաղաքում՝ վարձակալած բնակարանում։ Ամուսնու հետ աշխատում են, սակայն աշխատավարձը տալիս են բնակարանի վարձը, կոմունալներն են վճարում, երեխայի համար դեղորայք և սնունդ են գնում։ Աշխատավարձն այնքան մեծ չէ, որպեսզի կարողանան հավաքել որդու վիրահատության համար։
: Մոտեցել ու պարզել են, որ «Տոյոտա Քեմրիի» վարորդը Երևանի բնակիչ է, 33 տարեկան տղամարդ: Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի հետևի նստատեղին նկատել են պոլիէթիլենային տոպրակներ` լցված կանեփանման զանգվածով:
Իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։
2024 թվականի օգոստոսի 18-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:20-ի սահմաններում, որովայնի և գլխի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել անչափահաս՝ 15-ամյա պատանի:
«Արմավիր» ՔԿՀ-ում չորս անձ հացադուլ է իրականացնում։ ՀՀ ԱՆ ՔԿԾ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ օգոստոսի 21-ի դրությամբ հացադուլի մեջ են գտնվում 2 կալանավորված անձ և 2 դատապարտյալ։
Օգոստոսի 21-ին, ժամը 16:39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի բանկերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ առկա է գազի արտահոսք։
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը հայտնել է, որ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում հիմնավորվել է մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխված 53կգ տարբեր տեսակի թմրամիջոցներից առանձնապես խոշոր չափերով «Մարիոխւանա» տեսակի թմրամիջոցի՝ իրացման նպատակով ապօրինի շրջանառության փորձի դրվագը:
Օգոստոսի 20-ին, ժամը 17։53-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Հանքավան գյուղից հեծանվով ուղևորվել է Հրազդան քաղաք, սակայն մոտ 2 ժամ է չի պատասխանում հեռախոսազանգերին. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ գյուղատնտեսությունը պետք է շուկային համարժեք զարգացնել, ստեղծե՞լ է սելեկցիոն կայաններ, ծիրանի սելեկցիա արե՞լ է, որպեսզի ծիրանի բերքը 1 հեկտարից 40 տոննա ստացվի, որպեսզի շուկայում կարողանան համապատասխան գնով մրցակցեն ուզբեկական ծիրանի հետ»։
Դուք ձեր ծննդյան տարեդարձը դիմավորում եք Հայոց Առաքելական եկեղեցու անդաստանում արգասաբեր գործունեության և ծառայության մեծ վաստակով։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։57-ին, մարվել՝ 12։07-ին։ Այրվել են կոմպրեսորային հատվածն՝ ամբողջությամբ և տանիքը:
Փրկարարները հոսանքազրկել են «Lexus» մակնիշի ավտոմեքենան, իրականացրել հովացման աշխատանքներ և հերթապահել մինչ վառելիքի արտահոսքի դադարելը:
Կայքի տեղեկություններով՝ Խաչիկ Գ․-ն աշխատում է «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ում՝ որպես լաբորատորիայի հերթափոխի պետ։
Դե արի, իմ տեղը կանգնի, ասա` ինչ անենք. Փաշինյանը գյուղացուն առաջարկում է մտածելակերպ փոխել
Քաղաքապետարանից վարորդներին նաև հորդորում են աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով փոխադրամիջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արթուր Խուրշուդյանին պատկանող հացի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Շիրակի մարզ, գ․ Իսահակյան)։