Բաժիններ՝

Կենդանաբանը բացատրել է, թե ինչպես պետք է վարվել կատաղած կենդանու հանդիպելիս

Մարդիկ պետք է խուսափեն կատաղած կենդանու հետ շփումից, քանի որ հիվանդ ժամանակ կենդանին կորցնում է զգոնությունն ու վախի զգացումը: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի էկոլոգիայի և էվոլյուցիայի ինստիտուտի կաթնասունների վարքի և վարքային էկոլոգիայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող Մարիա Էրոֆեևան։

«Խուսափեք նման կենդանու հետ շփումից։ Վայրի կենդանին կատաղության պահին կորցնում է զգոնությունն ու մարդկանցից վախի զգացումը։ Դժբախտաբար, նման կենդանու հետ հանդիպելիս մարդիկ հաճախ իրենք են սկսում շփումը։ Ոմանք ուզում են լուսանկարել, մյուսները՝ կերակրել, բայց նման հանդիպումը կարող է վատ ավարտ ունենալ»,- բացատրել է Երոֆեևան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես վարվել կատաղած կենդանու հետ հանդիպելիս։

Նա նշել է, որ եթե շփումից խուսափել հնարավոր չէ, և կենդանին կծել է, ապա պետք է անհապաղ դիմել բժշկի և միջադեպի մասին հայտնել անասնաբուժական ծառայությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս