«Որոշեցինք ևս մեկ միջոցառում իրականացնել, որի արդյունքում կաջակցենք նաև այն սպառողներին, որոնք ունենք 10 հազար 1 դրամից մինչև 25 հազար դրամ էլեկտրաէներգիայի սպառում՝ փետրվար ամսվա համար, և 30 հազար 1 դրամից մինչև 40 հազար դրամ գազի սպառում։ Մենք կփոխհատուցենք այս սպառողների ծախսի 30 տոկոսը։ Այս պարագայում մենք կունենանք 207 հազար 837 էլեկտրաէներգիայի բաժանորդ և 81 հազար 697 գազի բաժանորդ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության մամուլի կենտրոնում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը ներկայացրեց Կառավարության տասնհինգերորդ միջոցառման նպատակը, որն ունի բնապահպանական կոմպոնենտ` ծառատունկի միջոցով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմում:
Նախաքննության ընթացքում կատարվել և կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
«Կան բուժաշխատողներ, որ վարակվել են հենց հիվանդանոցում, կան, որ դրսից են բերել, վարակի աղբյուրները տարբեր են»:
Հայտնի է, որ կորոնավիրուսային համավարակի վտանգներով պայմանավորված` ողջ աշխարհում գործի է դրվել ռիսկի խմբում գտնվող կալանավորված անձանց խափանման միջոցի փոփոխման պրակտիկան: Այդպիսի կոչ անդամ-երկրներին ուղղեցին նաև եվրոպական կառույցները:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է կաշառք ստանալու հերթական առերևույթ դեպքը բացահայտելու մասին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ հեռախոսազրույցի ընթացքում խոստացավ վճարել մեկ ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի 50 հազար դրամ պարտքը:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի որոշ բուժաշխատողների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։
Էլեկտրաէներգիան չվճարած քաղաքացիների ցանկն ու իրենց հեռախոսի համարները անձնական տվյալ են: Դրանք որևէ օրինական ճանապարհով չէին կարող հայտնվել Նիկոլ Փաշինյանի ձեռքում:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կսպասարկի 1 ծառայողական և 6 սպասարկող ավտոմեքենա: Համապատասխան որոշումը գործադիրն ընդունեց այսօր՝ Կառավարության հերթական նիստի ժամանակ:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ նշված միջադեպերին ևս 3 անձի առերևույթ մասնակցության վերաբերյալ, և վարույթն իրականացնող մարմինն այսօր՝ ապրիլի 30-ին, որոշում է կայացրել՝ նրանց ձերբակալու մասին, որի իրականացումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:
Ազգային անվտանգության ծառայությունում կորոնավիրուսի 16 հաստատված դեպք է արձանագրվել, որից երեքն արդեն առողջացել են, իսկ 13-ը գտնվում են հսկողության ներքո։
Կառավարությունն ապրիլի 30-ի նիստում չզեկուցվող հարցերից մեկով փոփոխություն կատարեց «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ՝ պայմանավորված ծառայության առանձնահատկություններով, հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» որոշման մեջ։
Ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-3-ը երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Կառավարության՝ կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերից օգտվելը որոշ քաղաքացիների համար հաճախ դժվարություններ է առաջացնում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր հայտնեց, որ քաղաքացիներից ստացված հարցերի արդյունքում որոշվել է պարզեցնել 9-րդ ծրագրին դիմելու ընթացակարգը:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ երթևեկության անվտանգության ապահովման և կազմակերպման նկատառումով 2020թ. ապրիլի 30-ից մայրաքաղաքի ևս 4 փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Կառավարությունն ապրիլի 30-ի նիստում ընդունեց նաև մի որոշում, որով նախատեսվում է խթանել մի շարք նպատակային ուղղություններ՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, այծաբուծություն:
Մինչև այսօր կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման կառավարության 6 ծրագրով շուրջ 286 հազար շահառուի փոխանցվել է ավելի քան 12 մլրդ դրամի գումար: Այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ այս թվի մեջ ներառված չէ կոմունալ վճարումների համար տրամադրված փոխհատուցման գումարը:
Նշված «արոտավայր» նշանակության հողատարածքում տեղադրվել են ալեհավաք կայաններ։
«2020 թվականի ապրիլի 30-ի դրությամբ 2020 թվականի փետրվար և մարտ ամիսներին սպառած բնական գազի դիմաց գումարը ամբողջությամբ չեն վճարել 111.944 բնակիչ-բաժանորդ»: 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
Կառավարությունն ապրիլի 30-ի նիստում ընդունեց որոշում, որով փոխհատուցման նոր չափեր կսահմանվեն զինծառայողների համար՝ 350 և ավելի կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու նպատակով կատարված տրանսպորտային ծախսերի դիմաց:
Ապրիլի 30-ին, ժամը 08:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 45 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով պատուհանից:
Կառավարությունն ապրիլի 30-ի նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ միջոցառումը, որի շրջանակում պետք է իրականացնեն ծառատունկ, գործընթացին կարող են ներգրավվել քաղաքացիներ, որոնք ամեն մի տնկած ծառի համար կվարձատրվեն 50 դրամով:
Գժանոց է
Եթե անձանց առողջությանը վտանգ է սպառնում, ոստիկանությունը պարտավոր է զենք կիրառել, սակայն ոստիկանն այսօր չգիտի՝ համապատասխան գործողություններ իրականացնելուց հետո կպատժվի, թե չէ:
Հայաստանի Հնարապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել տարածվող տեղեկությունների վերաբերյալ, թե ապրիլի 25-ին Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված տրանզիտային օդանավը պատկանում է ՀՀ ԱԻ նախարարությանը։
Լրատվական գործունեություն իրականացնողների համար Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցամատյանում առկա տեղեկություններն այսուհետ հասանելի կլինեն անվճար հիմունքով:
Ապրիլի 28-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 30-ամյա Արմինե Խաչատրյանը։
Այվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը բարի լուր է հայտնել:
Ապրիլի 29-ին, ժամը 16:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մոսկովյան և Բայրոն փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: