
94-ամյա Հրանուշ մայրիկը հաղթահարել է կորոնավիրուսը և դուրս գրվել հիվանդանոցից

Այվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը բարի լուր է հայտնել: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Գևորգ Սիմոնյանը տեղեկացրել է, որ 94-ամյա տիկինը հաղթահարել է կորոնավիրուսը և դուրս է գրվել:
«Երեկ բուժման բարեհաջող ավարտից հետո դուրս գրվեց Հայաստանում մինչև օրս հաստատված Covid-19-ով ամենատարեց պացիենտը՝ 94-ամյա Հրանուշ մայրիկը»,-նշել է նա: