Բաժիններ՝

Գործ ունենք PR-ի համար անձնական տվյալների ապօրինի մշակման հետ. Դանիել Իոաննիսյանը՝ Փաշինյանի՝ հոսանքն անջատված քաղաքացիներին զանգելու մասին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա եթերին, որի ընթացքում վարչապետը զանգահարել էր այն քաղաքացիներին,որոնց էլեկտրաէներգիան պարտքի պատճառով անջատել են:

«Էլեկտրաէներգիան չվճարած քաղաքացիների ցանկն ու իրենց հեռախոսի համարները անձնական տվյալ են: Դրանք որևէ օրինական ճանապարհով չէին կարող հայտնվել Նիկոլ Փաշինյանի ձեռքում:

Առերևույթ գործ ունենք ՓՌ-ի համար անձնական տվյալների ապօրինի մշակման հետ: Համապատասխան գրությունները քիչ անց կուղարկենք վարչապետի աշխատակազմ ու ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն»:

https://www.facebook.com/danioanis/posts/10220997918554727

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս