Բաժիններ՝

Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժաշխատողների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. factor.am

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի որոշ բուժաշխատողների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30–ին, հայտնում է Factor.am-ը։

«Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք «Գրիգոր Լուսվորի» ԲԿ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի հետ։ Վերջինս, հաստատելով մեր տեղեկությունը, նշեց, որ բուժանձնակազմի մեջ կան վարակված աշխատակիցներ, սակայն թվային տվյալների հետ կապված նշեց, որ չի կարող տեղեկություն փոխանցել։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Factor.am-ը գրել էր, որ կորոնավիրուս է հաստատվել նաև Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Էրեբունի ԲԿ-ի մի քանի տասնյակ բուժաշխատողի մոտ»,– գրում է կայքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս