Բաժիններ՝

«Կառավարությունն ինչ պետք է աներ կոմունալների աջակցության հարցով, արդեն իսկ արել է․ բոլորն այս պահից սկսած իրենց վարձերը պետք է վճարեն»․ Նիկոլ Փաշինյան

«Որոշեցինք ևս մեկ միջոցառում իրականացնել, որի արդյունքում կաջակցենք նաև այն սպառողներին, որոնք ունենք 10 հազար 1 դրամից մինչև 25 հազար դրամ էլեկտրաէներգիայի սպառում՝ փետրվար ամսվա համար, և 30 հազար 1 դրամից մինչև 40 հազար դրամ գազի սպառում։ Մենք կփոխհատուցենք այս սպառողների ծախսի 30 տոկոսը։ Այս պարագայում մենք կունենանք 207 հազար 837 էլեկտրաէներգիայի բաժանորդ և 81 հազար 697 գազի բաժանորդ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասաց, որ 16-րդ միջոցառման երկրորդ կետով չգազիֆիկացված 310 գյուղերի բնակիչների համար էլեկտրաէներգիայի ծախսը կփոխհատուցվի 50 տոկոսով՝ բացի նախորդ փոխհատուցումներից․ «Այս միջոցառման երրորդ կետով այն բաժանորդները, որ մարտ ամսվա համար մինչև 3 հազար դրամ ջրի սպառում են ունեցել, նրանց ջրի վարձի 50 տոկոսը նույնպես մենք կփոխհատուցենք։ Իսկ այս ծրագրի շահառուների թիվը 424 հազար 972 է»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս միջոցառումներով կառավարությունը փակում է կոմունալ ճգնաժամի հարցը․ «Սիրելի հայրենակիցներ, այս միջոցառումներով մենք մի քանի միլիարդ դրամ ծախսում ենք ձեր կոմունալների ծախսերի համար, և այս փուլում կառավարությունն ինչ պետք է աներ կոմունալների աջակցության հարցով, արդեն իսկ արել է։ Մանավանդ, որ արդեն տաք ամիսներ են, և գազի լույսի վարձերը նվազել են, պետք է խնդրեմ, որ վերադառնաք հին ռեժիմին, որ բոլորն այս պահից սկսած իրենց վարձերը պետք է վճարեն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս