
«Վարակի աղբյուրները տարբեր են». Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի մամուլի խոսնակը՝ կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների մասին

«Կան բուժաշխատողներ, որ վարակվել են հենց հիվանդանոցում, կան, որ դրսից են բերել, վարակի աղբյուրները տարբեր են»:
Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց ԲԿ-ի մի շարք բուժաշխատողների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել վարակի տարածման տարբեր փուլերում.
«Թիվ չենք կարող ասել, բայց լուրերը որ պտտվում են, թե 25 հոգի են, իրականությանը չեն համապատասխանում: Քիչ են ավելի: Բուժաշխատողները վարակվել են տարբեր ժամանակներում, անհրաժեշտ միջոցառումները կատարվել են, հնարավոր է, որ այս պահին էլ լինեն մեկուսացվածներ»:
Հիշեցնենք՝ այս պահին Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում բուժում են ստանում բացառապես կորոնավիրուսով հիվանդները: