Իսպանիան աշխարհում Covid 19-ով վարակակիրների թվով երկրորդն է. վարակման դեպքերի թիվն այստեղ հատել է 247 հազարը, մահերի թիվը՝ 25 հազարը: Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հայրապետական պատվիրակի ներկայացուցիչ Հայր Շնորհք Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, սակայն, որ որոշ վերլուծական կենտրոնների պնդմամբ՝ իրականում Իսպանիայում համավարակի պատճառով մահացածների թիվն անցնում է հիսուն հազարը:
2020թ. մայիսի 1-ին՝ ժամը 12:40-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի Սարի Թաղի 32-ամյա բնակիչ՝ աջ ազդրի հրազենային վնասվածք նախնական ախտորոշմամբ:
Այսօր տեղեկացանք, որ ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանը։
Կորոնավիրուսի համաճարակը աշխատանքային նոր կանոններ թելադրեց նաև բանկային համակարգի համար։
Այսօր ԱԺ-ում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, որ նախկինում կար որոշում, որ բոլոր պատգամավորները պետք է պարտադիր թեստավորում անցնեն, ինչո՞ւ որոշումը չեղարկվեց, պատասխանեց, որ տեղյակ չէ ո՛չ նման որոշումից, ո՛չ էլ այն չեղարկելուց: «Մենք թեստավորում ենք մեր ունեցած ցուցումներով, որոնք հրապարակված են, դրանք բժշկական, համաճարակաբանական ցուցումներն են, և այն քաղաքացիներն են թեստավորվում, որոնք ունեն թոքաբորբ: Մեր թեստավորման թվերն աստիճանաբար աճելով՝ հավասարվել են այն նպատակին, որոնք մեր առաջ դրել էինք»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ բնակչության կողմից հաճախ են լսում մեղադրանքներ, թե ինչու են թեստերը քիչ անում, բայց Հայաստանն իր արված թեստերի քանակով համադրելի է Ճապոնիայի, Իտալիայի հետ:
Ըստ նախարարի, եթե վարակվածների թիվը կարողանան ստաբիլ պահել, ապա հիվանդներն իրենց բուժումը կստանան հիվանդանոցներում և հյուրանոցներում, եթե վարակվածների թիվն ավելանա, ապա թեթև վիճակում գտնվողներին արդեն կուղարկեն տուն:
2020 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի Գյումրու խճուղի 2 հասցեում գործող ավտոգազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է կայանված «Վազ 21213» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը, ինչի հետևանքով նույն գազալցակայանի լիցքավորող, Մեծ Սեպասար գյուղի բնակիչ, 1980 թվականին ծնված տղամարդը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է։
Մայիսի 4-ին, ժամը 08:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչ Շաղիկ Զ.-ն (ծնված 1945 թ.) երկու օր առաջ դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Հիմք ընդունելով վերոնշյալ որոշումը՝ պետական աջակցության ծրագրում ընդգրկված 35 մարզական ֆեդերացիաներին թույլատրվում է մայիս 4-ից վերսկսել մարզաձևերի տարբեր տարիքային խմբերի (մեծահասակ, երիտասարդ և պատանի) հավաքական թիմերի մարզումները և ուսումնամարզական հավաքները՝ պահպանելով պարետատան և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումները:
2020 թվականի մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից՝ շահառուների հաշվառման հասցեներում։
Արգելվում է առևտրի օբյեկտներ հաճախորդների մուտքն առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի և ձեռնոցների: Այս մասին գրված է պարետի որոշման մեջ, որը վերաբերում է մեծածախ և մանրածախ առեվտրի օբյեկտների գործունեության ընթացքում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման անվտանգության կանոններին։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում տեղեկացրեց, որ հաստատվել է կորոնավիրուսի 121 նոր դեպք, բուժում ստացել են 36 նոր անձ, ընդհանուր վարակվածների թիվը հասել է 2507-ի, իսկ բուժվածների ընդհանուր թիվը հասել է 1071-ի:
Ապրիլի 4-ին ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, երբ ներկայացվում էր Հայաստանի Կառավարության 2019 ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվությունը, զեկուցող Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին հարց ուղղեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ ինչպես է Արտաքին գործերի նախարարությունը հոգում այլ երկրներից այս օրերին Հայաստան վերադառնալ ցանկացողների համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերը:
Ծառուկյան
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 5 դեպք:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի տրամադրության տակ է անցել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանը։
Մայիսի 3-ին, ժամը 22:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Հրապարակվել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի որոշումը, որում ներկայացված է տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում պետական կառավարման համակարգում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով աշխատանքի կազմակերպման անվտանգության կանոնները:
Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
Մայիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 00:04-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 3-ին 20:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ ցանցի կայանները գրանցել են 4.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում` Գյանջա քաղաքից 38 կմ դեպի հյուսիս:
Մայիսի 3-ին, ժամը 14:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի խոհանոցի առաստաղը անձրևաջրերից փլուզվել է. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում 2020 թվականի մայիսի 4-ից սկսած նախնական գրանցմամբ կիրականացվեն նաև հետևյալ գործողությունները:
Ապրիլի 30-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կարճաղբյուր գյուղի տներից մեկի բակից գերաններ են գողացել և կտրել տեսախցիկի մալուխները։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերգետնյա գազատարի վրա աշխատանքներ կատարելու նպատակով մայիսի 6-ին, ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Քասախ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Ֆրանսիայում կատուն վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով:
Եկատերինբուրգում ՀՀ Պատվո հյուպատոսի գրասենյակի և Սվերդլովսկի մարզի Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մերզլյակովայի համատեղ ջանքերով օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր տեղակայման կենտրոնից երեք ՀՀ քաղաքացի տեղափոխվել է հարազատների մոտ:
Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) տվյալներով` ավելի քան 300 մլն մարդ աշխարհում գործազուրկ կդառնա: «Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ համավարակի հետևանքով ՀՀ-ում տեսականորեն կարող է կրճատվել 40.000 աշխատատեղ:
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։