Բաժիններ՝

Սոցապ նախարարության մամուլի խոսնակը՝ Նորքի տուն-ինտերնատը փակելու լուրերի մասին

«Հրապարակ» թերթը գրել էր, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը մտադիր է փակել Նորքի տուն-ինտերնատը՝ այն միացնելով թիվ 1 տուն-ինտերնատին։

Տեղեկություններ են շրջանառվում նաև, որ վերջնարդյունքում կվաճառեն Նորքի տուն-ինտերնատի շենքը:

Թեմայի առնչությամբ թիվ 1 տուն-ինտերնատի տնօրեն Վահան Զուրաբյանն ասել է, որ նման բան ինքն էլ է լսել, սակայն նախարարությունից հանձնարարական չի ստացել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ կա՞ նման բան, թե՞ ոչ, վերջինս պատասխանեց.

«Ե՛վ Նորքի տուն ինտերնատի, և՛ թիվ 1 տուն-ինտերնատի տարեցները շարունակում են ապրել և խնամք ստանալ իրենց կառույցներում։ Շենքի վաճառքի վերաբերյալ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, տարեցների տեղափոխում չի իրականացվում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031