Բաժիններ՝

Դանակով հարվածներ էր հասցրել 58-ամյա տղամարդու դեմքին

Մարտի 9-ին, ժամը 14.30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը դեմքի և պարանոցի վնասվածքներով 58-ամյա մի տղամարդու բուժօգնության է տեղափոխել:

Բժշկական կենտրոն մեկնած ոստիկանները կազմեցին անհրաժեշտ արձանագրություններ: Տուժողը Վեդիի բնակիչ էր: Նրան դանակահարել էին:

Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ:

Իրավապահների արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում հանցագործությունը բացահայտվեց թարմ հետքերով:

Էրեբունու քրեական հետախույզները տեղեկություններ ձեռք բերեցին, որ մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի մերձակայքում ծագած վիճաբանության ժամանակ տուժողի դեմքին դանակով հարվածներ էր հասցրել Երևանի Աճեմյան փողոցի 60-ամյա մի բնակիչ:

Նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին:

Նա տվել է խոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031