ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 9079 դեպք են հայտնաբերել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 9 079-ով, դա նվազագույնն է հոկտեմբերի 1-ից ի վեր: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել է 4 351 553-ի, մարտի 10-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն, կազմել է 0,21 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում բուժումն է շարունակում 315 751 մարդ:
Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը մեկ օրում Մոսկվայում աճել է 1 116-ով: Ընդամենը մայրաքաղաքում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերել են 993 998 ախտահարված: Աճը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմել է 0,11 տոկոս: Մեկ օր առաջ հայտնաբերվել էր 1 066 վարակված: Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 51 մարդ, ընդամենն արձանագրվել է 15 547 մահացու վախճան: Մեկ օրում ապաքինմամբ դուրս է գրվել 1 453 հիվանդ, ամբողջ ժամանակ ապաքինվել է 914 626 մարդ:
Ներկայումս մայրաքաղաքում բուժումն է շարունակում 63 825 մարդ: Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 13 350-ով՝ մինչեւ 3 945 527: Ապաքինվածաների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ աճել է վարակվածների ընդանուր թվի մնչեւ 90,7 տոկոսը: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել է 466-վ՝ մեկ օր առաջվա 336-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել է 90 275 հիվանդ: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել է 2,07 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: