Բաժիններ՝

Թուրքիայում 5 ամսական երեխան հաղթահարել է կորոնավիրուսը

Թուրքիայի Քյութահյա նահանգում 5 ամսական երեխան հաղթահարել է կորոնավիրուսը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ երեխայի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել 45 օր առաջ։ Նրան միացրել էին արհեստական շնչառության սարք։ Այդ ընթացքում նա մի քանի անգամ թեստավորում է անցել։ Վերջին թեստի պատասխանը բացասական է եղել, և նա դուրս է գրվել հիվանդանոցից։

Բուժաշխատողները փոքրիկին ծափողջույններով են հրաժեշտ տվել։

Քյութահյայի հիվանդանոցի բժիշկներից Օզլեմ Օզսոյը հայտնել է, որ երեխան մինչև օրս իրենց հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված ամենափոքր հիվանդն է եղել։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031