Բաժիններ՝

Կապան-Գորիս ավտոճանապարհի մոտ հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականանետի ականներ

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 8-ին, ժամը 17։16-ին ահազանգ է ստացել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 43-րդ կիլոմետրի մոտակայքում՝ դաշտամիջյան հատվածում, արկ է հայտնաբերվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության Շուռնուխի հենակետի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ տեղազննման արդյունքում հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականանետի ականներ և նմանատիպ զինամթերքի մնացորդներ։

«Փրկարարները սահմանազատել են տարածքը և հանձնել համապատասխան ծառայության աշխատակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930