51-ամյա բնակիչը անասնագոմում մեծ քանակությամբ թմրանյութ է պահում. ոստիկանություն
Ապրիլի 6-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացվել, որ Մասիս քաղաքի 1-ին փողոցի տներից մեկի 51-ամյա բնակիչը անասնագոմում մեծ քանակությամբ թմրանյութ է պահում և այդ պահին էլ զբաղված է թմրամիջոց պատրաստելով:
Մեկնած ոստիկանները անասնագոմում հայտնաբերեցին առանձնապես խոշոր չափի՝ մոտ 760 գ կանեփի չորացված ճյուղեր և ծխախոտի երկու տուփ՝ կանեփի չորացված, մանրացված զանգվածով:
Ըստ 51-ամյա տղամարդու` հայտնաբերվածը պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից՝ իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: