Հայկ Մարությանը մասնավոր այցով մեկնել է Արցախ
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնավոր այցով մեկնել է Արցախ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Այցի ընթացքում քաղաքապետ Մարությանը, մասնավորապես, կհանդիպի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ:
Օրակարգում երկու մայրաքաղաքների միջեւ փոխգործակցությանը վերաբերող հարցեր են»,– գրել է Կարապետյանը: