Բաժիններ՝

ՄՏԿ-ի տիեզերագնացները ռուսաստանցիներին շնորհավորել են Գագարինի թռիչքի տարեդարձի առթիվ

Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) ռուսաստանցի տիեզերագնացներն իրենց հայրենակիցներին շնորհավորել են Յուրի Գագարինի՝ ուղեծիր թռիչքի 60-ամյակի կապակցությամբ:

«Ուղիղ 60 տարի առաջ ապրիլի 12-ին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը շրջադարձային դարձավ համաշխարհային պատմության մեջ: Տիեզերանավն առաջին անգամ ուղեծրային թռիչք կատարեց, որով խիզախեց ուղեւորվել մեր հայրենակից Յուրի Ալեքսեեւիչ Գագարինը: Այդ օրը նրա անունն իմացավ ամբողջ մոլորակը. չէ որ հենց այդ ժամանակ սկսվեց նոր պատմությունը՝ օդաչուավոր տիեզերական թռիչքների պատմությունը»,-ասել 1 տիեզերագնաց Սերգեյ Կուդ-Սվերչկովը՝ հանդես գալով «Ռոսկոսմոս»-ի կողմից հրապարակված տեսանյութում:

Տիեզերագնաց Օլեգ Նովիցկին հավելել է, որ խորհրդային կոնստրուկտորները երկիրը դարձրեցին առաջավոր տիեզերական տերություն, իսկ Գագարինի թռիչքը հերոսության օրինակ դարձավ նրա հետնորդների, այդ թվում՝ ներկայիս անձնակազմի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս