ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
Ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Գագիկ Համբարձումյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․․«Ոստիկանության օրվա առթիվ շնորհավորանքի փոխարեն։
«Այո ես ունեմ ներքին համոզմունք, հիմնավոր կասկած, որ իմ դեմ ֆեյքային արշավը մեկնարկել է Ալեն Սիմնոյանի հրահանգով, նա կարող է դիմել դատարան, ես պատրաստ եմ նրա հետ հանդիպել դատարանում»։ 168-ի հետ զրույցում ասաց Armnews հեռուստաընկերության լրագրող Անի Գևորգյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառմանը, ըստ որի զրպարտչական հայտարարության կապակցությամբ զրուցել է իր իրավաբանների հետ, որոնք խորհուրդ են տվել դատարանում պաշտպանել իր իրավունքներն ու պատասխանատվության ենթարկել իրեն արատավորող և կեղծ տեղեկատվություն տարածող անձանց:
Օսմանյան Թուրքիայում 1890-1922 թվականերին իրագործված հայերի կոտորածների և Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամերիկյան հեղինակավոր պարբերականներից՝ The Washington Post-ի անդրադարձերն ու հրապարակումներն ամբողջացվել են «Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղորդումներ ամերիկյան մամուլում: Վաշինգտոն Փոստի 1890-1922 թթ հրապարակումները» գրքում: Երկու հատորից բաղկացած գիրքը կազմել են Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը և Արա Քեթիբյանը:
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի հատման մասի տրանսպորտային թունելի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 17-ին՝ ժամը 09:00-20:00-ն, կդադարեցվի թունելի Խանջյան փողոցից դեպի Ագաթանգեղոսի փողոց ուղղության 1-ին երթևեկելի գոտու, իսկ ապրիլի 18-ին՝ ժամը 09:00-20:00-ն՝ Ագաթանգեղոսի փողոցից դեպի Խանջյան փողոց ուղղության 1-ին երթևեկելի գոտու երթևեկությունը:
ՀՀ ազգային ժողովի «Ւմ քայլը» խմբակցության պատգամավորները ներկայացրել են օրենքի նախագիծ, որով առաջարկում են սահմանել, որ գրավադրված տրանսպորտային միջոցով սահմանը հատելու համար պետք է լինի գրավատուի համաձայնությունը:
Հրազդանի կիրճում նախատեսվող սանիտարական մաքրման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 17-ին, ժամը 9:30-ից 17:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը՝ Հրազդանի կիրճ տանող բոլոր 4 ճանապարհներներով:
2021թ. ապրիլի 14-ին ՀՀ ազգային ժողովի ամբիոնից՝ ձվի շուկայում առկա խնդիրների վերաբերյալ Ձեր կողմից հնչեցված հայտարարության կապակցությամբ, այն է՝ «տնտեսվարողները պլանավորում են, որ սեզոնին ներքին առաջարկը չի հերիքելու, և ձու պետք է ներկրեն, և ճանապարհին սովորականի նման իրենց պլանավորած ձուն ներկրում էին (…) երեկ ինձ ներկայացրեցին, որ այդ ձուն, որ նախատեսված էր Զատիկին ներկրել Հայաստան, ներկրվել է Զատիկից հետո, Զատիկից երկու-երեք օր հետո», «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲ ընկերությունը հայտնում է իր խորը մտահոգությունը, քանի որ համապատասխան գերատեսչությունների կողմից Ձեզ ներկայացվել է փաստերը խեղաթյուրող տեղեկատվություն։
Ապրիլի 15-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 49-ամյա Շոթա Վ.-ն, որը 2013 թ. հունիսի 13-ից ՌԴ Մոսկվա քաղաքի հարավային վարչական շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարմնական վնասվածք) մեղադրանքով:
Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանը՝ իբրեւ Լիբանանի նախագահի ներկայացուցիչ, ապրիլի 24-ին Երևանում կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին:
Ապրիլի 16-ի ցերեկը, 17-ին, 19-20-ը՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 15-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Գրիգոր Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Ուկրաինայի Ռովնոյի ատոմական էլեկտրակայանում (ՌԱԷԿ) «ԱԷԿ-ի սարքավորումների վերանորոգման աշխատանքների կատարման արդյունավետության գնահատում» թեմայով դասընթացներ են անցկացվել Հայկական ատոմային էլեկտրակայանի վերանորոգման գծով մասնագետների հետ:
Ապրիլի 16-ին, ժամը 11։20-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Սալյան փողոցում գտնվող գիշերային ակումբում։
«Վաղ է դեռ գնահատականներ տալ, թե COVID-ի դեմ պայքարի շրջանակներում որ երկրներն են հաջողել, տապալել». Անահիտ Ավանեսյան
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
ՀՀ առաջին նախագահի ինքնազգացողությունը նորմալ է։ Այս մասին 168․am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։
Նախնական վարկածի համաձայն` Հերացի հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով:
Կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի հիման վրա սոցիալական աջակցության խնդիրներ (այդ թվում՝ համակարգից օգտվելու դժվարություններ, միջոցառումներից օգտվելու համար տվյալներ մուտքագրելու անհնարինություն և այլն)։
Փաստաբաններ Ռաֆֆի Ասլանյանը և Ռուբեն Բալոյանը ստանձնել են ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի պաշտպանությունը:
Այսօր՝ ապրիլի 16-ին, ժամը 10:00-12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտակարգ իրավիճակների նախարարությունը Ա. Միկոյան 109/8 (Դավիթաշենի 4-րդ թաղամաս) հասցեում անցկացնելու է շարային ստուգատես, որի ժամանակ, կփորձարկվի տեխնիկա և ազդարարման շչակ։
Ապրիլի 16-ին, ժամը 04։10-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Տերյան փողոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Ապրիլի 16-17-ը, 19-ին՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում, ապրիլի 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Ապրիլի 16-ին, ժամը 06:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աբովյան փողոցում գտնվող «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի 3-րդ հարկում։
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը:
2021 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի տեղանքի զննության արդյունքում քողարկող երկու պատերի միջնամասից հայտնաբերել են ներնետված երկու փաթեթ՝ պարուրված կպչուն ժապավենով։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 16-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Բագրևանդ փողոցի թիվ 1, 1/3, 4/3, Մոլդովական փողոցի թիվ 32/2, 32/4 բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների, Սաֆարյան փողոցի թիվ 10/13, 12/4, 14/10, 14/29, 12/21, 12/23, 12/25, 12/26, 12/28, 12/8, 14/12 առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Ջրվեժ գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
Ոստիկանության զորքերի ծառայող Եղիշե Մարգարյանը Արմավիրի մարզի Արգինա գյուղից էր: Նրա ուսանած գյուղի միջնակարգ դպրոցի հուշապատին այսօր արդեն նաև նրա լուսանկարն է: Պարտադիր զինվորական ծառայությունն անցել էր Արցախում, տարիներ առաջ ընտանիք էր կազմել, ունի երկու դուստր՝ Սոնան ու Էլենը։