Հունիսի 7-ի գիշերը վրաերթ էր տեղի ունեցել Ավանում։ Խուդյակովի փողոցի տեսախցիկներից մեկն արձանագրել էր, թե ինչպես է «Օպելի» վարորդը մեքենայով վրաերթի ենթարկում հետիոտնային անցումով փողոցը հատող տղամարդուն։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին, ժամը 19.50-ին, Արարատի մարզի Ջրաշեն գյուղից Էրեբունու բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Ռոման Բ.-ն, որը հունիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Բյուրեղավան քաղաքի 25-ամյա բնակչի կողմից դիտավորությամբ ընկերոջ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Համավարակի համաշխարհային թվերը «նահանջում են»: Ի տարբերություն մեր ցուցանիշների: 2 մլն 962.000 բնակչությամբ Հայաստանն աշխարհի երկրների ցանկում 138-րդն է: 3.3 մլն-անոց Մոնղոլիայից հետո և 2.9 մլն-անոց Ալբանիայից առաջ: Կորոնավիրուսի հետևանքների վիճակագրությունը շատ արագ է փոփոխվում, բայց արդեն ընդհանուր տենդենցներ հստակ արձանագրվել են: Նույնիսկ ամենօրյա տվյալների հրապարակման հետևանքով վիճակագրական փոփոխությունների շարժերն են հստակեցվել:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»մ- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
«Մեդիա պաշտպանը» ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:
Հունիսի 10-ին ոստիկանության Արմավիրի բաժնում մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ ժամը 06.00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում իրեն ծեծել են և վնասել իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:
Կառավարության ղեկավարի որոշմամբ՝ Վիգեն Ավետիսյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։
Դեպքի առթիվ 2020թ. հունիսի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:
2020թ. հունիսի 10-ին՝ ժամը 21:43-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ձախ ոտքի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 20-ամյա բնակիչ:
Հունիս ամիսը խորհրդանշական է՝ պարենային անվտանգության կարևորությունը բարձրաձայնելու, դրա մասին խոսելու առումով: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հունիսի 7-ը սահմանվել է որպես Սննդամթերքի անվտանգության միջազգային օր, իսկ հունիսի 18-ը՝ Կայուն Գաստրոնոմիայի օր:
Գերմանիայի բնակիչները կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամից ավելի քիչ են տուժել, քան Եվրոպայի հարավի երկրները: Իտալիայում և Իսպանիայում եկամուտների նվազում ունեցել է բնակչության կեսից ավելին: Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն՝ ներկայացնելով հարցման արդյունքները:
Հունիսի 4-ի վաղ առավոտյան ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում ստացվեց, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում տեղակայված բջջային օպերատորներից մեկի կայանի դռան փականն ու գողացել կայանի գործունեությունն ապահովող մարտկոցներից 8-ը։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչ-որ բացատրություն կա՞ սրան»:
Հունիսի 3-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ ստացվեց, որ մարմնի տարբեր հատվածների կտրած-ծակած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են դիմել 16-ից 19 տարեկան չորս երիտասարդ։
Բջջային հավելվածով արձանագրվող ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն իրավական ուժ կստանան 2021 թվականի հունվարի 1-ից. այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստում ասաց ոստիկանության նորանշանակ պետ Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով «Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանելու մասին» նախագիծը։
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդու և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի դեմքի առիթով քրեական գործ է հարուցվել:
Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ անվճար դեղորայք ստանալու ընթացակարգի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ քաղաքացիների համար չեն իրականացվում։
Արտակարգ դրության ընթացքում տնտեսության մի շարք ոլորտներում աշխատանքը սահմանափակված էր, սակայն ոչ բոլորն են օգտվել պետական աջակցության ծրագրերից: 168.am-ի հարցումները պարզեցին, որ, օրինակ՝ տաքսի ծառայություններ մատուցողների աշխատանքը չի դադարեցվել, բայց նրանք ևս տուժել են ու շարունակում են տուժել՝ ծառայությունից օգտվողները քչացել են: Արտակարգ դրության հետևանքները զգացել են նաև Վերնիսաժում առևտուր անողները, թեև նրանց աշխատանքն առավելապես կապված է զբոսաշրջիկների հետ, նրանք էլ չեն ընդգրկվել զբոսաշրջային ծառայություններ մատուցող ոլորտների աջակցության ծրագրում: Մեր հարցումների ընթացքում հանդիպեցինք նաև մարդկանց, որոնք առանձնապես չէին զգացել կորոնավիրուսի և արտակարգ դրության հետևանքները:
«Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանի խոսքով՝բոլոր նորմալ երկրներում էլ արվում են նմանատիպ հաշվառումներ, սակայն անհրաժեշտ է հաշվառել նաև, օրինակ, գյուղտեխնիկան։
ՀՀ պարետի որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները և ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ վերահսկողական միջոցառումներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում՝ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։
Հունիսի 11-ին ԱՀ ոստիկանության պետ,ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը այցելել է ոստիկանության Մարտունու շրջանային բաժին:
ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից օրերս կատարված մշտադիտարկման արդյունքում մայրաքաղաքի երեք նախադպրոցական ուսումնական հաստատություններում պարետի որոշմամբ հաստատված նորմերի խախտումներ են արձանագրվել: Ըստ այդմ՝ ՀՀ պարետի N-127 Ա որոշման համաձայն, երկու օրով կասեցվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 90 և 94 մանկապարտեզների և Արաբկիր վարչական շրջանի թիվ 25 մանկապարտեզի գործունեությունը:
Հունիսի 11-ին, ժամը 08:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 36/2 շենքի բակում մեծ քանակությամբ սնդիկ է թափված:
Հունիսի 11-ին, ժամը 15։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի տներից մեկում հայտնաբերվել է կախված դի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
«Բանակում չեմ ծառայել»,– այս մասին կառավարության նիստից հետո factor.am–իի հետ զրույցում ասել է Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։
Իրանում հունիսի 11-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվահամեմատ կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 2238-ով՝ ընդհանուրը դառնալով 180.156: Մահացածների թիվն ավելացել է 78-ով: Վարակի հետևանքով երկրում ընդհանուրը մահացել է 8584 մարդ: Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ծանր վիճակում է 2728 անձ: