Երևանի կենդանաբանական այգում հունիսի 15-ին ծնվել է եվրոպական եղջերուներից 3-րդը՝ Ալիսան։
«Հիմնականում ռեստորանների տարածքները վարձակալված են, այս բիզնեսում շատ քիչ կան, որ սեփական տարածքն ունեն, դրա համար դիմել էինք, որ գոնե 50 տոկոս զիջելու առումով մտածեն։ Կարող ենք ասել, որ հիմնականում ընդառաջեցին»,- ասաց Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրենը։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հունիսի 21-ին կներկայացնի առցանց համերգ՝ նվիրված Բուժաշխատողի օրվան։ Կենտրոնի բոլոր երաժշտախմբերը փոքր կազմերով իրենց խոնարհումը կբերեն այս օրերին բազում կյանքերի համար պայքար մղող բուժաշխատողներին:
Ապրիլի 26-ին ոստիկանության Սպիտակի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Թիրախը Լեռնանցք գյուղի տներից մեկն էր։
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հունիսի 12-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։
Ի պարզաբանում «Շանգրի Լա» խաղատան առնչությամբ հրապարակված գործի վերաբերյալ ԱԱԾ-ի երեկ տարածած հաղորդագրության՝ ցանկանում ենք ներկայացնել մի քանի կարևոր նկատառում: Նախ ուզում ենք ընդգծել, որ Գագիկ Ծառուկյանը որևէ անմիջական առնչություն չունի «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի գործունեության հետ այն պարզ պատճառով, որ ընկերությունը հանձնված է հավատարմագրային կառավարման, իսկ ընկերության մենեջմենթն իրականացվում է Անգլիայից և Ռուսաստանից ժամանած թոփ մենեջերների կողմից:
Հաշվիչ հանձնաժողովը հրապարակել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության արդյունքները:
ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաներն անակնկալ ստուգայցեր են կատարել մի շարք զորամասերում՝ օրվա վերակարգերի ծառայության կազմակերպման, անցագրային խստացված ռեժիմի պահպանման, տարածքների ու ճաշարանների սանիտարական վիճակի ստուգման նպատակով:
Հունիսի 15-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայության հետ համատեղ կրկին ուժեղացված հսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
ՀՀ կրթության տեսչական մարմնի ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումների հիման վրա` ՀՀ պարետի N135-Ա որոշմամբ, այսօր 3 օրով կասեցվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 85 մանկապարտեզի գործունեությունը:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը հունիսի 16-ից դադարեցնում է ՀԱՊ տնօրենի պաշտոնում իր լիազորությունները:
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վերակենդանացման բաժանմունքի բժիշկները կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկների հետ արդեն ակտիվ աշխատանքային փուլում են:
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքների նպատակով հունիսի 16-ին‚ 17-ին‚ 18-ին, 19-ին‚ 20-ին և 21-ին՝ ժամը 9.00-ից մինչև 13.00 և 14.00-ից մինչև 19.00‚ Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Լուսանկարն արվել է երեկ Գեղարդում:
«Այս լուսանկարն արվել է երեկ Հաղարծինում: Այնպիսի տպավորություն է, կարծես երկրում կորոնավիրուս չկա»:
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու համար ՀՀ Զինված ուժերի 75 զինծառայող արդեն ժամանել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա:
«Իմ երեխան 9 տարեկան է, ունի ստամոքսի էռոզիա, նա աղիքային ինֆեկցիայով է վարակվել Հայանիստի ջրից: Դիմել ենք մարզպետին, մեզ ասում են՝ զանգարահեք «Վեոլիա ջրի» թեժ գծին, այնտեղից էլ ասում են՝ մենք որևէ բան չենք կարող անել: Ջուրը ծորակից շատ կամաց է ծորում, նույնիսկ չենք կարող ձեռք լվանալ, իսկ հիմա այդ ջուրը շատ անհրաժեշտ է, որպեսզի մեր հիգիենիան պահպանենք: Որևէ մեկը մեր հարցերին որևէ կերպ չի արձագանքում: Գյուղում մարդ չի աշխատում, ու այդ պայմաններում պետք է մի քանի հազար հեռախոսին լիցքավորեն, որ կարողանան զանգարահել «Վեոլիա ջուր»,- նշեց նա:
Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ՀՀ Կենտրոնական բանկի նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին:
Հունիսի 14-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել. 59-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ ուղևոր Անահիտ Դ.-ն տեղում մահացել է:
Հայանիստը և վեց համայնքներ մնացել են առանց տրանսպորտի՝ բնակիչները Կառավարության մոտ են․ ՈՒՂԻՂ
Արարատի մարզի Հայանիստ և վեց հարակից համայնքներ զրկված են հանրային տրանսպորտից: Մայիսի 18-ից, երբ սկսեց գործել հանրային տրանսպորտը, 35 համարի երթուղին, որը սպասարկում է Հայանիստը և հարակից գյուղերը, այլևս նշված գյուղեր չի մտնում, երթուղու վերջնակետն Արգավանդն է:
Հունիսի 14-ին, ժամը 18։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան քաղաքում՝ «Պարզ լիճ» հանգստի գոտու մոտակա անտառում, քաղաքացի է մոլորվել։
Հունիսի 14-ին, ժամը 15:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում ական է հայտնաբերվել։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետեւյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Հունիսի 14-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 25 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 15-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Հունիսի 4-ից 6-ը Կենտրոն վարչական տարածքում երեք մեքենաներից գողություն էին արել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 11-ին, ժամը 14.20-ին, Արաբկիրի բաժին է ներկայացել 32-ամյա Մանուշակ Խ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվել է այսօր տեղի ունեցած իրադարձությունների ամբողջական դիտարկում: