Գազ չի լինելու
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհով անցնող նոր կառուցված գազատարը գործող գազատարի հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հունիսի 12-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 20.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան, Նորվեգական, Գ-1 թաղամասերի գազասպառողների և հարակից հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 12-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ, Մադինա և Լեռնակերտ գյուղերի գազասպառողների, ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: