Բաժիններ՝

Ես դիմում չեմ գրել, վարչապետից հարցրեք. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարն՝ իր ազատման մասին. ArmDaily.am

Կառավարության ղեկավարի որոշմամբ՝ Վիգեն Ավետիսյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։

ArmDaily.am-ի հետ զրույցում Վիգեն Ավետիսյանը չխոսեց պատճառների մասին.«Պատճառների համար դիմեք վարչապետին և վարչապետի աշխատակազմին։ Ես ազատման դիմում չեմ գրել»։ Հարցին՝ ազատման մասին տեղեկանալիս իրեն պատճառների մասին չե՞ն հայտնել, Ավետիսյանը նշեց.«Խնդրում եմ դիմեք կառավարությանը, պարզաբանումն իրենցից ստացեք, ես չեմ ցանկանում պարզաբանել»։

Հարցին՝ անակնկա՞լ էր աշխատանքից հեռացնելը, թե՞ քննարկումներ եղել են այդ հարցի շուրջ, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի արդեն նախկին ղեկավարը նշեց, որ ինքը դիմում չի գրել, այդ պատճառով չի կարող ասել՝ պարզ էր իր համար, թե՝ ոչ։

Դիտարկմանը՝ միգուցե իրեն այլ պաշտոնում տեսնենք, Ավետիսյանն ասաց, որ ամեն բան էլ հնարավոր է.«Ես մասնագետ եմ, վարչապետը վերջին 100 փաստերի մեջ իմ աշխատանքը ներկայացրել է, ես առաջին կարգի մասնագետից սկսել եմ աշխատել, շնորհակալ եմ բոլորից, ովքեր իմ կողքին են եղել»,-եզրափակեց Վիգեն Ավետիսյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930