Բաժիններ՝

Իտալացիների, իսպանացիների կեսից ավելին եկամտի նվազում է ունեցել

Գերմանիայի բնակիչները կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամից ավելի քիչ են տուժել, քան Եվրոպայի հարավի երկրները: Իտալիայում և Իսպանիայում եկամուտների նվազում ունեցել է բնակչության կեսից ավելին: Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն՝ ներկայացնելով հարցման արդյունքները:

Մասնավորապես, Գերմանիայի բնակիչների մեկ երրորդը կորոնավիրուսի հետևանքով իր ֆինանսական վիճակի վրա զգացել է բացասական ազդեցություն: Այդ մասին են վկայում «PwC» միջազգային կազմակերպության կատարած հարցման արդյունքները:

Համեմատելով եվրոպական մյուս երկրների տվյալների հետ՝ նշվում է, որ Գերմանիայում իրավիճակն ավելի բարվոք է: Իսպանիայում եկամուտների կրճատում ունեցել է հարցման մասնակիցների 61 տոկոսը, Իտալիայում՝ 57 տոկոսը:

Նշվում է, որ հարցման արդյունքների համաձայն, Գերմանիայի բնակիչների 38 տոկոսը պատրաստվում է հաջորդ ամիս ավելի շատ գումար ծախսել: Միայն 25 տոկոսն է նշել, որ պատրաստվում է կրճատել իր ծախսերը: Իսպանիայում քիչ գումար պատրաստվում է ծախսել հարցվողների 56 տոկոսը, իսկ Իտալիայում՝ 42 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս