Բաժիններ՝

Վարորդը դիտավորյալ վրաերթի էր ենթարկել 45-ամյա տղամարդուն. մանրամասներ

Հունիսի 7-ի գիշերը վրաերթ էր տեղի ունեցել Ավանում։ Խուդյակովի փողոցի տեսախցիկներից մեկն արձանագրել էր, թե ինչպես է «Օպելի» վարորդը մեքենայով վրաերթի ենթարկում հետիոտնային անցումով փողոցը հատող տղամարդուն։

Վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նախնական տվյալներով՝ նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս։

Հարուցվեց քրեական գործ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ ճանապարհով փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ տեղի ունեցածը անզգուշության հետևանք չէր. «Օպելի» վարորդը դիտավորյալ վրաերթի էր ենթարկել 45-ամյա տղամարդուն։

Պարզեցին նաև կասկածվողի ինքնությունը, իսկ արդեն հունիսի 8-ին Ավանի ոստիկաններըԵրևանի բնակիչ, 48-ամյա տղամարդուն հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին։ Նա ձերբակալվել է։ Հանցագործության գործիք մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930