Բաժիններ՝

«Արդյո՞ք ուժի մեջ է մնալու խաղաղ հավաքների տոտալ արգելքը, մինչդեռ այդ արգելքը վաղուց արդեն անհամաչափ է». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինչպես և սպասվում էր՝ քաղաքական իշխանությունը մտադիր է երկարացնել արտակարգ դրությունը։ Քայլականներն իրենց արտակարգ են զգում արտակարգ դրության պայմաններում – հանրահավաքներն արգելված են, հանրաքվեն՝ կիսաչեղարկված, ում ուզում, երբ ուզում՝ տեղորոշում են, և այլն։

Վաղը լինելու է կառավարության արտահերթ նիստ, ապա՝ Ազգային ժողովի հատուկ նիստ՝ արտակարգ դրությունը երկարացնելու համար։

Կառավարրությունը դեռ չի հրապարակել «հունիս-հուլիս եթերաշրջանում» արտակարգ դրության նոր կանոնները, և մենք չգիտենք՝ արդյո՞ք ուժի մեջ է մնալու խաղաղ հավաքների տոտալ արգելքը, մինչդեռ այդ արգելքը վաղուց արդեն անհամաչափ է և անիրավաչափ։

Մի բան ինձ պարզ է. պետք է ամեն ինչ անել այդ տոտալ արգելքը վերացնելու համար, և անձամբ ես այլևս չեմ պատրաստվում բավարարվել հրապարակային խոսք ասելով ու բարձրաձայնելով։

Քաղաքացուն պետք է վերադարձնել խաղաղ հավաքների ազատությունը և վերջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930