Բաժիններ՝

Իրանում վերջին մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 2238-ով

Իրանում հունիսի 11-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվահամեմատ կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 2238-ով՝ ընդհանուրը դառնալով 180.156: Մահացածների թիվն ավելացել է 78-ով: Վարակի հետևանքով երկրում ընդհանուրը մահացել է 8584 մարդ: Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ծանր վիճակում է 2728 անձ:

Վերջին մեկ օրում ապաքինվածների թիվն ավելացել է 2073-ով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը հաղթահարել է 142․663 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 1 մլն 173.208 անձ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս