Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով «Սասնա ծռերի» հայտարարությանը, գրել է․ ««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի կողմից Ռուսաստանից ժամանած արցախաբնակ քաղաքացուն Շուշիի հիվանդանոց ուղեգրելու փաստաթղթի առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ պտտահողմ է նկատվել Գավառ քաղաքում, որը Հայաստանում դիտվող հազվադեպ օդերևութաբանական երևույթ է։ Լուսանկարը՝ Էդգար Ստեփանյանի»։
Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը 2020թ. փետրվարի 22-ին ուժի մեջ մտնելու պահից սկսած՝ ՀՀ գլխավոր դատախազությունը լայնածավալ գործունեություն է իրականացրել հանրային բարձր վտանգավորություն ներկայացնող այդ արարքների դեմ քրեաիրավական պայքարը հնարավորինս բարձր արդյունավետությամբ իրականացնելու նախադրյալներ ստեղծելու նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը․
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։
Կառավարության այսօրվա որոշմամբ ՀՀ-ում առկա բոլոր խոշոր եղջերավոր կենդանիները կհամարակալվեն և կհաշվառվեն: Էնոկոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է՝ ներդնել համատարած հաշվառման և համարակալման համակարգ, որը թույլ կտա պարզել հանրապետությունում առկա խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը, տեղաբաշխվածությունը, շարժը։ Կլինի դրանց նկատմամբ իրականացված անասնաբուժական պարտադիր միջոցառումների տեղեկատվական հարթակ, որը հնարավորություն կտա բարելավել կենդանիների, կենդանիների և մարդկանց ընդհանուր հիվանդությունների վերահսկումն ու տարածման կանխարգելումը, ինչպես նաև կենդանական ծագման սննդի անվտանգության մակարդակը:
Կառավարությունը հավանություն տվեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը հնարավորություն չի նախատեսում նոտարական վավերացված գործարքից հետո պետական գրանցում իրականացնելու դեպքում 30-օրյա ժամկետը հարգելի համարել:
Այն հղի է վտանգավոր հետևանքներով նաև քաղաքացիական համերաշխության տեսանկյունից: Համընդհանուր ատելության և անհանդուրժողականության, սոցիալ-տնտեսական խնդիրներով պայմանավորված հոգեբանական ծանր իրողության պայմաններում պատկերացրեք՝ ինչ կարող է լինել, երբ մարդիկ մեքենաների մեջ նկարեն միմյանց:
Արտաքին գործերի նախարարությունում կորոնավիրուսով վարակված երկու աշխատակից կա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Արտաշատի բժշկական կենտրոնից հունիսի 11-ին դուրս է գրվել կորոնավիրուսից բուժված 91-ամյա Ռոզա Մարտիրոսյանը: Այս մասին ֆեյսբուքոյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը Ռուսաստանից ժամանած արցախաբնակ ՀՀ քաղաքացուն ուղեգրել է մեկուսանալու Շուշիի հիվանդանոցում՝ ուղեգրի վրա նշելով. «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք»։
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածության 8 հազար 779 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուրը դառնալով 502 հազար 436: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:
Կառավարությունն այսօր նոր կարգավորմամբ հաստատեց, որ ամսական մեկ օգտատերը միևնույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ կարող է ներկայացնել առավելագույնը՝ 3, իսկ տարեկան՝ 30 էլեկտրոնային հաղորդում:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված 380 քաղաքացու հունիսի 10-ին կատարվել է ռենտգեն հետազոտություն, իսկ 121 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից։
Կառավարության նիստում հաստատվեց Ոստիկանությանը ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Մոսկովյան փողոցի 1 հասցեում գտնվող 1934.8 քառ մետր մակերեսով վարչական շենքի և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված տարածքն օտարելու մրցույթի նախագիծը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի քանի շաբաթ առաջ հայտնել էի, որ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ի աշխատակիցներից մի քանիսի մոտ առկա են կորոնավիրուսային վարակի բոլոր ախտանշանները: Այժմ պաշտոնապես հայտարարում եմ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում, որի աշխատակիցներ, կալանավորված անձինք և պատիժը կրող անձանց թվերի պայմաններում կատարվել է միայն 48 աշխատակցի թեստավորում և ԵՐԿՈՒ ԱՇԽԱՏԱԿՑԻ ԹԵՍՏԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԴՐԱԿԱՆ ԵՆ:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո բոլոր գերատեսչությունները գնացին ծառայողական ավտոմեքենաները կրճատելու ճանապարհով, սակայն Երեւանի քաղաքապետարանում առաջիկայում նախատեսվում են փոխել մեծ թվով մեքենաներ, եւ պատճառաբանվելու են, թե դրանք հին են, ու վերանորոգելու փոխարեն ճիշտ կլինի թարմացնել դրանք: Այլ կերպ ասած, քաղաքապետարանը շեղվել է հեղափոխական բարքերից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուս բուժող բժիշկները բողոքում են աշխատավարձի չվճարումներից, չափից։ Նրանք ուժասպառ են եղել, մանավանդ գիտեն` կան հիվանդանոցներ, որտեղ բարձր են վարձատրում։ Ոլորտի պատասխանատուն ասաց. «Ցավալի է, բայց փաստն առկա է։ Երեւի պետք է բացատրել մարդկային գործոնով՝ որոշ ԲԿ-ների բժիշկները շուստրի չեն, «պրաբիվնոյ» չեն, դրա համար, երեւի»:
Կառավարության նիստի մեկնարկին, օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմանն անցնելուց առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց Հայաստանում կորոնավիրուսի վերաբերյալ նախորդ օրվա վիճակագրությունը՝ նշելով, որ նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 138-ով: Թորոսյանի խոսքով՝ վարակակիրների մեծացող թիվը գրեթե ուղիղ համեմատական է արված թեստերի հետ, այսինքն՝ նախորդ օրվա ընթացքում արվել է ավելի շատ թեստավորում:
Բայց չմոռանանք ամենակարեւորի մասին. իսկ ինչո՞վ հայտնի դարձավ Գեղամասար համայնքի ղեկավարը, եւ հիմա որտե՞ղ է հայտնվել: Դեռես 2018 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գնացել էր Գեղարքունիքի մարզ եւ Մարզպետարանի նիստերի դահլիճում մարզի համայնքների ղեկավարների ու մարզի այլ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, որպես սեփական քրտինքով, զրոյից մինչեւ բարեկեցության հասնելու օրինակ, ներկայացրել էր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանին:
եղեկացնում ենք, որ 2020 թվականի հունիսի 10-ին, Երեւանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված 380 քաղաքացու կատարվել է ռենտգեն հետազոտություն, իսկ 121 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ:
Կառավարության նիստը՝ ՈւՂԻՂ
Ղազախստանից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը կկայանա Ակտաու-Երևան չարտերային չվերթը:
Հունիսի 10-ին, ժամը 18:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Հունիսի 10-ին, ժամը 22:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարի 5-րդ կմ-ին այրվում է տնակ։
Հունիսի 10-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հունիսի 12-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Տելման Մ․-ին և Արսեն Պ․-ին (ծնված 1985 թ.): Տուժածները հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Ս․թ․ հունիսի 10-ին Կրասնոդար և Միներալնիյե Վոդի քաղաքների միջազգային օդանավակայաններից Հայաստան են վերադարձել 240 քաղաքացի։
Հունիսի 10-ին, ժամը 15:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 11-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն: