Նոր Գեղիի ոռոգման համակարգի խողովակի մեջ գլխատված ու քայքայված տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com
Հուլիսի 28-ին, ժամը 15։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի երկաթյա խողովակի մեջ դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները քաղաքացիների օգնությամբ, օգտագործելով էլեկտրազոդման հատուկ սարք, կարողացել են մեծ դժվարությամբ դուրս բերել գլխատված ու ամբողջովին քայքայված տղամարդու դին։
Փաստի առթիվ Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատարստվում։
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ս․ Քոչարյանի հանձարարականով՝ Ոստիկանության Նաիրիի, Չարենցավանի բաժիններում, Ոստիականության Նոր Հաճնի բաժանմունքում ստեղծվեցին օպերատիվ խմբեր, որպեսզի պարզեն դիակի ինքնությունը, իսկ Նոր Հաճնի պետ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ մեկ այլ օպերատիվ խումբ էլ արդեն մեկնել է բնակության հավանական հասցե։