ԵԱՏՄ-ի երկրների վարչապետները համաձայնության են եկել կլիմայի պահպանման նպատակով համագործակցության շուրջ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարները համաձայնության են եկել կլիմայի հարցերի վերաբերյալ համագործակցության խորացման շուրջը, հայտնել է ՌԴ-ի վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Մենք երեկ համաձայնության եկանք շատ կարևոր աշխատանքային խմբի շուրջը՝ կլիմայի հարցերի վերաբերյալ: Շատ կարևոր է, որ բոլոր մարտահրավերները, որոնք այսօր մեր հանդեպ ծառացած են, ոչ միայն պարզապես քննարկվեն, այլև մշակվի Միության ռազմավարություն կլիմայական հարցերի հետագա առաջմղման շուրջը»,- ասել է նա՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման ընթացքում:
Միշուստինն ընդգծել Է, որ դա «թե՛ Միության և թե՛ մեր պետությունների օգտին է»:
Նախօրյակին ՌԴ-ի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետերն անցկացրել են հանդիպում նեղ կազմով:
Միշուստինը նաև հայտնել է, որ օգոստոսի 20-ին միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում են ոչ տաիֆային միակողմանի միջոցների, առևտրի ապահովագրական աջակցության, օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ազատ տեղաշարժման հարցերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: