
Լավրովը պատմել է՝ ինչ է ամենաշատը սիրում ուտել և որտեղ է նախընտրում հանգստանալ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Տավրիդայի գեղարվեստական կլաստերի անդամների հետ հանդիպմանը պատմել է՝ որ ուտեստն է իր ամենասիրելին և ինչպես է նախընտրում հանգստանալ: Լավրովն ասել է, որ իր սիրած ուտեստը բորշչն է, իսկ ազատ ժամանակը նախընտրում է անցկացնել բնության գրկում: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Իմ սիրած ուտեստը բորշչն է», – ասել է նախարարը ՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Նա նաև նշել է, որ նախընտրում է հանգստանալ բնության գրկում, մասնավորապես Սիբիրում:
«Առաջ ավելի շատ էի դահուկներ քշում, հիմա՝ ավելի քիչ: Երբեմն գնում եմ ընկերոջս որսորդական ֆերմա` բնությանը նայելու: Իսկ ամռանը` Սիբիր, ես սիրում եմ Ալթայը, իմ ամենասիրելի գետը` Կատունը, կան նաև վտակներ»,- ասել է Լավրովը՝ մանրամասնելով, որ տարվա մեջ 10-12 օր փորձում է հանգստանալ: