Բաժիններ՝

Շղթայական ավտովթար՝ Էջմիածնում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 18-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Կամոյի և Շահումյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-21», «ՎԱԶ-2106» և «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «ԳԱԶ-21»-ը բախվել է կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի. «ԳԱԶ-21»-ի 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս